...

«Ֆաս-կոնտրոլ»

«Ֆաս-կոնտրոլ»

Սպորտի և երիտասարդության նախկին նախարար, ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Իշխանության առանցքային պաշտոնյաներից մեկը խոսում է ճապոնացիների գենետիկայի մասին՝ անգրագետ ու հակագիտական պնդումներով, առողջապահության նախարարը տապալել է ոչ միայն կորոնավիրուսի դեմ պայքարը, այլ նաև լրջորեն վտանգել է հայ-վրացական հարաբերությունները, էլ չեմ ասում «քայլող» բազմաթիվ պատգամավորների մասին, որոնց անպարկեշտ հայտարարությունները Ռուսաստանի ու Իրանի հանդեպ պարզապես ապշեցուցիչ են։

Ընդդիմության հիմնական օրակարգը պետք է դառնա սոլիդ իշխանության ձևավորումը՝ օր առաջ, առանց հապաղելու։ Դրա համար ընդամենը պետք է հասարակության ու քաղաքական համակարգի մտավոր պոտենցիալի կոնսոլիդացիան»:

«ՉԻ». Որ իշխանությունները սխալներ են անում, դա փաստ է: Որ երբեմն զավեշտալի մտքեր կամ անզգույշ արտահայտություններ են թույլ տալիս, կա նման բան:

Բայց որ Հրաչյա Ռոստոմյանը հայտարարում է, որ պետք է նոր իշխանության ձևավորման համար մտավոր պոտենցիալը կոնսոլիդացվի.... Այսինքն, երբ Ծառուկյանը հայտարարում է, որ հանրահավաքում կրթության թեմաներով է խոսելու, դրանից հետո ԲՀԿ-ն կարող է օրումեջ մտավոր պոտենցիալ կոնսոլիդացնել: 

Այնպես որ, շարունակեք ձեր մտավոր «ղազավաթը». մեկ է, ձեր շեֆը Իրանը չի տարբերում Պարսկաստանից, դա խայտառակություն չէ, ձեր շեֆի տեղապահը ամեն նախադասության մեջ երեք անգամ նշում է «համապատասխան» բառը, դա նորմալ  է: 

Կան քաղաքական ուժեր, որտեղ գործում է «ֆաս-կոնտրոլ»: Այսինքն, հայտարարում են «ֆաս», հետո կոնտրոլի տակ պահում, որ «ֆաս» հրամանը կատարվի: Սա հեչ, ուղղակի Հրաչյա Ռոստոմյանի ստատուսն էինք կարդում, մտքերի մեջ ընկանք: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 25, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   925 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ