Նախկին պատգամավոր, նախագահի հասարակական հիմունքներով խորհրդական, քաղաքագետ Թևան Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Լևոն Տեր-Պետրոսյանը թերևս ամենամեծ ավանդն ունի արդի քաղաքական դերակատարների` Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի ձևավորման գործում։ Երեկվա Տեր-Պետրոսյանի խոսքը միայն անցյալի, իր քաղաքական ժառանգության ներկայացուցիչների դեմ պայքարի մասին էր։ Ցավում եմ...»:
«ՉԻ». Ճիշտն ասած, մենք էլ ենք ցավում, որ քաղաքագետ մարդը առաջին նախագահի ելույթը լսելու կամ կարդալու փոխարեն բավարարվել է ֆեյսբուքյան մի քանի գրառումներով:
Մի ամիս է, ինչ Լևոն Տեր-Պետրոսյանը կոնկրետ ճանապարհային քարտեզ է ներկայացնում, թե ինչ է պետք անել, որպեսզի ազատվենք ներկա խայտառակ վիճակից և դրա մեղավոր քաղաքական դերակատարներից: Պողոսյանը, ճիշտ է, զբաղվում է քաղաքական վերլուծությամբ, բայց բաց է թողել վերջին մեկ ամսվա ամենակարևոր թրենդը՝ չի նկատել, թե նիկոլականները և քոչարյանականները ինչ ուժգնությամբ են պայքարում Տեր-Պետրոսյանի՝ իրավիճակը շտկելուն միտված ծրագրի դեմ:
Եթե Տեր-Պետրոսյանի ներկա քաղաքական հայտի ու ծրագրի դեմ պայքարի հիմնական դերակատարները Քոչարյանը կամ Փաշինյանն են, ո՞ւմ դեմ պայքարի առաջին նախագահը: Գուցե Պետրոս Գետադարձի կամ Աղձնիքի բդեշխ Բակուրի դե՞մ:
Մի խոսքով, կրկին ցավում ենք, որ քաղաքագիտությամբ զբաղվող մարդիկ այս աստիճան վարկաբեկել են մասնագիտությունը և վերլուծության փոխարեն զբաղված են մանիպուլյացիաներով: