...

Բլից-վիրտուալ ՄԱ-ՇԱ-ի հետ

Բլից-վիրտուալ ՄԱ-ՇԱ-ի հետ

- Ինչո՞ւ պատռեցիք բուկլետը:

- Իսկ ինչո՞ւ նա հողերը հանձնեց Ադրբեջանին:

- Ո՞վ է հողեր հանձնել:

- Ոնց ով, ձեր Փաշինյանը:

- Ո՞վ է ձեզ նման բան ասել:

- 5-րդ ալիքը:

- Հողերը ոչ ոք չի հանձնել:

- Չգիտեմ, մեր հերոսների արյամբ ազատագրված հողերը ենթակա չեն հանձնման:

- Ո՞վ է ձեր հերոսը:

- Այ, որ կարդայիք «Կյանք և ազատություն» բեսթսելերը, կիմանայիք, որ Հայաստանը մեկ հերոս ունի, և նրա անունն է Ռոբերտ Քոչարյան:

- Բայց արդյո՞ք արժեր պատռել, միգուցե չվերցնեի՞ք:

- Ոչ և կրկին ոչ: Հոգեբան Լիա Չգիտեմինչովնան ասում է, որ եթե բուկլետը կապույտ է, ուրեմն ԼԳՏԲ համայնքի գովազդ է: Ես, որպես երիտասարդ աղջիկ, մերժում եմ Կոմայգին:

- Վարչապետը նշեց, որ ձեր քայլը դեմոկրատիայի վկայություն է:

- Նրա ասածն իմ համար ասնավանի չէ: Ու ընդհանրապես, ինչպես ասում է իմ քաղաքական կուռքը՝ Շուշան Պետրոսյանը՝ թող գոհ լինի, որ աչքը չհանեցի:

- Չե՞ք պատրաստվում քաղաքական գործունեությամբ զբաղվել:

- Դրանք մարդ չեն, դրանց պետք է հեռացնենք: Այ, որ հետևեիք քաղաքական վերլուծաբաններ Մենուա Հարությունյանի և Նարեկ Սամսոնյանի աշխատություններին, կտեսնեիք, որ այսօրվա իշխանություններին բան չի մնացել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2945 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ