Ծաղկաձորի «Էլեգանտ» հյուրանոցի պատին փակցված են այդ օբյեկտում հանգստացած որոշ անձանց անունները: Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու կոչով հանդես եկած արտիստների անունները մեծ տառերով են ներկայացված, իսկ ամենաներքևում փոքր տառերով նշված է՝ «ապրիլյան պատերազմի հերոսներ»:
«ՉԻ». Իսկ մենք չենք զարմանում: Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի համար այդ ռաբիս սազանդարները շատ ավելի մեծ արժեք ունեին, քան՝ ապրիլյան պատերազմի հերոսները: Եվ ինչո՞ւ միայն ապրիլյան, ընդհանրապես՝ արցախյան պատերազմի հերոսները:
Պալատական այդ երգիչներին կոչումներ են տրվել, փող, պատվերներ, իսկ պատերազմի հերոսներին՝ ազատազրկում, բանտ, կալանավայր: