...

Բլից-վիրտուալ. Նիկոլ Փաշինյան

Բլից-վիրտուալ. Նիկոլ Փաշինյան

- Պարոն Փաշինյան, հիմա՞ եք ավելի անկեղծ, թե՞ 2008-ին:

- Գիտեք՝ ես զգում եմ, որ օր օրի ավելի անկեղծ եմ դառնում: Սարսափում եմ, թե ինչ անկեղծ եմ լինելու հաջորդ ընտրություններին:

- Ինչո՞ւ որոշեցիք նոր հռչակագիր ընդունել:

- Ալեն Սիմոնյանը տվեց գաղափարը: Զինանշան, օրհներգ, հիմա էլ նոր հռչակագիր: Ես վախենում եմ՝ հաջորդը որն է լինելու: Թերևս նոր արցախյան պատերազմ մտմտանք, որպեսզի մեր իշխանության օրոք աննախադեպ հաղթանակ տանենք:

- Ինչո՞ւ վիրավորեցիք Կուրթանում ապրող երիտասարդին: 

- Որովհետև մեր մոտ դեմոկրատիա է և քաղաքական հայացքի համար այլևս չեն սպանի կամ ունեզրկի: Ես պայքարում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում՝ ես, ունենանք ազատ արտահայտվելու իրավունք: 

- Մի կողմից հայտարարում եք, որ ձեր թևերը կկտրենք, բայց ընտրությունների կեղծում թույլ չեք տա, բայց մյուս կողմից էլ շարունակում է պաշտոնավարել Տիգրան Մուկուչյանը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հակադրությունը:

- Նախ Մուկուչյանը երբեք չփորձեց ինձ շողոքորթել, անգամ մի գրիչ չնվիրեց: Այստեղից հետևություն, որ Մուկուչյանը իրականում մի հիանալի անձնավորություն է, բայց նախկին իշխանությունները ստիպում էին, որ նա ծառայի չարիքի իշխանությանը: Ի վերջո, Մուկուչյանի դեպքը մենք կարող ենք մեկնաբանել իբրև անառակ որդու վերադարձ: Իմիջիայլոց, ձեր հարցն ինձ հուշեց, որ կարելի է մի նոր ավետարան գրել, որտեղ շարադրված կլինեն բոլոր այն անհավանական ու սքանչելի իրադարձությունները, որ տեղի են ունեցել թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո: Այդպես էլ կկոչենք՝ «Ավետարան ըստ Նիկոլի»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2991 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ