...

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

- Պրն վարչապետ, նախ՝ շնորհակալություն հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Վերջերս Ձեզ ավելի ու ավելի հաճախ են անվանում ազգակործան պատուհաս․․․

- Քանի որ ես այսօր լիրիկական տրամադրության մեջ եմ, թույլ տվեք այդ հարցին պատասխանեմ բանաստեղծությամբ. «Ես, որպես այր խելացի, խույս եմ տալիս այդ հարցից։ Դու քո կյանքում էդքան կա՞ս, որ ինձ կոչես պատուհաս»։ Լավն էր, չէ՞։ Բա Ալենը ո՞ւր ա, խի՞ չի ծափահարություններ կազմակերպում։

- Ծափահարություններ ասեցիք՝ հիշեցի։ Ուրիշ է՞լ ինչ եք խոստացել Ալիևին։

- Թույլ տվեք այդ հարցին երգով պատասխանեմ։ Ծփում է Սևանը, կանչում է Սևանը․․․

- Լավ, անցնենք ներքաղաքական խնդիրներին։

- Եթե կարելի է՝ այդ հարցին պարով պատասխանեմ։ Էն մեռնող կարապի պարը․․․ Ափսոս լավ չեմ հիշում՝ Հրագն ա գրե՞լ, թե՞ Բեթհովենը․․․

- Լավ, ուզո՞ւմ եք նախօրոք դուդուկ բերենք, որովհետև հաջորդ հարցը պատերազմի մասին է լինելու։

- Չէ, չէ, դուդուկը դժբախտ-դժգույն գործիք ա, համ էլ այդտեղ տարընթերցումներ կան, Ալիևն ասում ա՝ ադրբեջանական ա, գործ չունեմ։ Ինչ վերաբերում է պատերազմին, ապա ես դրա հետ ի՞նչ գործ ունեմ, դուք կարծում եք՝ պետության ղեկավարը պատերազմի ժամանակ անձամբ պետություն ա՞ ղեկավարում։ Ես ընդամենը մոդերատոր էի, գեներալներին հարցնում էի՝ ի՞նչ կարծիքի ես, բա դո՞ւ ինչ կարծիքի ես․․․ 

- Իսկ ինչո՞ւ ժամանակին չկանգնեցրեցիք պատերազմը։

- Ճիշտն ասած, լավ չեմ հիշում՝ հոկտեմբերի կեսերին էր, թե 90-ականների վերջերին, Միացյալ Նահանգների վարչապետ Վլադիմիր Վլադիմիրովիչ Մակրոնը զանգահարեց և առաջարկեց համաձայնվել հրադադարին, բայց Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները ինձ դավաճան կանվանեին․․․

- Է, հիմա էլ են անվանում։

- Ովքե՞ր են անվանում։ Նրանք, ովքեր բանակը թողել էին առանց ելակի՞, ովքեր հունական կղզինե՞ր էին առնում։ Ո՛ր բրոկերին դիմում եմ՝ հարմար բան չեն գտնում, ասում են՝ սաղ ծախած ա․․․ 

- Լավ, լավ, հանգստացեք։

- ․․․ 400 կիլոմետր ասֆալտ եմ փռել․․․ Սաղին փռելու եմ ասֆալտին․․․ Ընձառյուծը հասել ա Տավուշ․․․ Վե՛րջ թավիշին, վե՛րջ, վե՛րջ, վե՛րջ․․․

- Պրն վարչապետ, հանգստացեք, ջուր խմեք։

- Հա, տուր տեսնեմ։ Թու․․․ Էս սովորական ջուր ա՞։

- Լավ, արտահերթ ընտրությունների մասի՞ն ինչ կասեք։

- Ի՞նչ պիտի ասեմ, ժողովուրդն իշխանությունը տվել է, ժողովրդին էլ վերադարձնելու եմ, որ նորից տա։ 

- Բայց կարծես թե ոչ թե ժողովուրդն էր տվել, այլ ՀՀԿ-ն։

- Դե հիմա․․․ Ով տվել էր՝ նրան էլ վերադարձնելու եմ։ 

- Այսինքն՝ ոստիկանապետությունը կարող է դառնալ վատիկանապետությո՞ւն։

- Թույլ տվեք այդ հարցին է՛լ պարով պատասխանեմ։

- Չէ, չէ։

- Լավ, գոնե գլուխկոնծի տամ։

- Չէ, պարոն վարչապետ։ Շնորհակալություն հարցազրույցի համար։

- Բա հաց չենք ուտելո՞ւ։

«Չորրորդ իշխանություն», թիվ 15, 2021

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1474 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ