...

Ծովը ծնկներից էր

Ծովը ծնկներից էր

Նույնիսկ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Դաշնակցությունը մեծ հեռանկարներ էր տեսնում ծովից ծով Հայաստանի տեսլականը կյանքի կոչելու համար: 

Ահավասիկ, ներկայացնում ենք 2008 թվականի նոյեմբերին Ազգային ժողովի փոխխոսնակ, իշխող կոալիցիայի անդամ կուսակցություններից Հայ հեղափոխական դաշնակցության ղեկավար անդամ Հրայր Կարապետյանի խոսքը:

«Դաշնակցությունը դուրս կգա կոալիցիայից, եթե ղարաբաղյան կարգավորման հարցում լինեն իրենց համար անընդունելի զիջումներ:

Վաղը, եթե Ադրբեջանը այս պատերազմը սանձազերծի, ոչ միայն խնդիր կունենա ազատագրված տարածքների հետ` 7 շրջանների, այլև խնդիր կունենա ընդհանրապես իր տարածքային ամբողջականության հետ: Խնդիր կունենա այնպիսի հարցերի հետ, որոնք երազում էլ չի տեսել: 

Միգուցե նաև վաղը խնդիր ունենա նրա հետ, որ Հայաստանը վերջապես ցամաքային սահման կունենա հյուսիսային հարևանի հետ, կամ ծովային սահման»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   440 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ