ՀՅԴ անդամ Հրայր Կարապետյանը, անդրադառնալով 32 տարի առաջ՝ 1989 թ. դեկտեմբերի 1-ին, Հայաստանի Հանրապետության և Արցախի խորհրդարանների՝ Արցախի և Հայաստանի վերամիավորման որոշմանը, գրել է.
«Ցավոք, այս գործընթացը երկար չտևեց, Լևոն Տեր-Պետրոսյանն ու նրա կողմնակիցները, ըստ էության, լուսանցք մղեցին վերամիավորման գաղափարը և կողմնակիցներին։ Նույնիսկ ՀՀ-ն պաշտոնապես չճանաչեց այն՝ չնայած ընձեռված մի քանի բացահայտ հարմար առիթների (1992-94 թ. հաղթական պատերազմ, 2016 թ. քառօրյա պատերազմ, 2020 թ. 44-օրյա պատերազմ)։
«ՉԻ». Հրայր Կարապետյանի խոսքից ստացվում է, որ ինքը Հայաստանի ու Արցախի վերամիավորման կողմնակից է եղել, որին Լևոն Տեր-Պետրոսյանը լուսանցք էր մղել: Լավ:
Բայց 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանը նույն Հրայր Կարապետյանին այդ լուսանցքից հետ բերեց: Ի՞նչ է արել սույն դաշնակը. վերամիավորման հա՞րց է բարձրացրել Քոչարյանի առջև, պայքարել է, որ դա կյանքի՞ կոչվի: Որքան հիշում ենք, չէ: Ընդհակառակը, վերամիավորման համար իբր պայքարող այլ դաշնակների հետ միասին Քոչարյանից թուլափայ ստացավ՝ նշանակվելով Արագածոտնի մարզպետ ու վերջ... ձայնը կտրեց: Այլևս այս մարդուց Արցախի ու Հայաստանի վերամիավորման մասին խոսք լսած չկանք:
Քոչարյանի օրոք սուս էր մնացել, թող Սերժ Սարգսյանի առջև հարցը բարձրացներ: Բայց չէ, Սերժից էլ է թուլափայ ստացել՝ նշանակվելով Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս, որը, որքան գիտենք, հատուկ իր համար են ստեղծել: 6-7 տարի էլ Սանկտ-Պետերբուրգում է կայֆավատ եղել, հիմի եկել, թե բա՝ Լևոնը չթողեց, որ Արցախն ու Հայաստանը միավորվեն: 20 տարի իշխանություն ես եղել, դու լուծեիր այդ հարցը:
Հ.Գ. Որ Նիկոլ Փաշինյանը Հրայր Կարապետյանին նորից ուղարկի Սանկտ-Պետերբուրգ, էլի մի 6-7 տարով կմոռանա Հայաստանի ու Արցախի վերամիավորման մասին: