...

Դաշնակցության սեփական թեկնածուն թիթիզություն է

Դաշնակցության սեփական թեկնածուն թիթիզություն է

«Արցախը պետք է մնա կայուն, համախմբված և ՀՅԴ գաղափարներով տոգորված առաջ շարժվի»,- դեկտեմբերի 15-ին կայացած ՀՅԴ Արցախի Արտակարգ Շրջանային Ժողովից հետո «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:

«ՉԻ». Դաշնակցության գաղափարը ո՞րն է, պարտիզանական պայքա՞րը իշխանությունների դեմ: Այսինքն՝ Արցախի նոր իշխանություններն էլ են ունենալու նույն գլխացավանքը, ինչ ունեն Հայաստանի իշխանությունները: 

Բազմիցս է ասվել, որ Հայաստանի ու Արցախի հասարակությունները նույնական են, զգալի տարբերություններ չկան: Այնտեղ նույնպես ակնկալում են փոփոխություններ, ժողովրդավարացում, հին կլանի մնացուկների վերացում: Այդ դեպքում ինչպե՞ս են տոգորվելու դաշնակցության գաղափարներով: Չէ՞ որ մեկ տարի առաջ, այդ կուսակցությունը ստացավ ընդամենը 3.5 տոկոս ձայն: Արցախում անցկացված հարցումների համաձայն, Դաշնակցության թեկնածուն նույնպես հավակնում է նույնքան աջակցության:

Այնպես որ՝ պետք չէ թիթիզություն անել և ինքնուրույնություն խաղալ: Ավելի լավ է տեղեկանալ, թե ում են սատարելու Քոչարյանը և Սարգսյանը ու միանգամից լծվեն այդ թեկնածուի սայլին: Մի անգամ իրենք արդեն փորձ ունեն աջակցելու Վիտալի Բալասանյանին, հիմա էլ ավելի շատ նախադրյալներ կան այդպես վարվելու: Այդ տարբերակը միանշանակ շահավետ կլինի հինավուրց ուժի համար՝ և՛ փող կտնտեսեն, և՛ եկամտով կփակեն նախընտրական ժամանակաշրջանը:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1283 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ