...

Թողեք, թող պրոֆեսիոնալներն աշխատեն

Թողեք, թող պրոֆեսիոնալներն աշխատեն

Անդրադառնալով Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում դաշնակցական Դավիթ Իշխանյանի ընտրությանը՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հայտարարել է, թե ընկեր Իշխանյանին այդ պաշտոնը վստահելը եղել է «Արցախի ներկա և վերջին երկու նախագահների համախորհուրդ առաջարկը», ընդ որում այդ խնդրանքին զուգահեռ «խոստացվել է, որ ԱՀ ԱԺ դերն ու պատասխանատվության շրջագիծը պետք է ընդարձակվի, և խորհրդարանի նախագահը պետք է ունենա վճռորոշ դերակատարություն»։

Այ սա արդեն գործնական խոսակցություն է։ Ուզո՞ւմ եք, որ Դաշնակցությունը, ինչպես ընկեր Տեր-Խաչատուրյանն է ասում, «համաշխարհային զորաշարժ իրագործող Հայ դատի բանակով» աջակցի Արցախին՝ բարի եղեք Արցախում «վճռորոշ դերակատարություն տալ» ՀՅԴ Բյուրոյին։ Արցախի այսօրվա իրավիճակը հաշվի առնելով՝ ամենափորձված կուսակցությունն է․ պետականություն կորցնելու փորձ էլ ունի, հայրենազրկման փորձ էլ, «ու հայդե Փարիզ»-ի փորձ էլ, հետագայում միջազգային ատյաններում արդարություն փնտրելու փորձ էլ։ Միայն մի լուրջ պրոբլեմ կա՝ ՀՅԴ-ն ի դեմս Նիկոլ Փաշինյանի շատ լուրջ կոնկուրենտ ունի։ Որովհետև այն, ինչ իրենք արել են հարյուր տարի առաջ՝ Նիկոլն անում է այստեղ և այս պահին։ Եվ մեծ հավանականությամբ՝ մի օր էլ ինքն է վերցնելու հանրապետության փողերն ու փախչելու, ասենք, «հայդե Մոնրեալ»։ 

Գուցե հենց սա էլ պլանավորվում է, որովհետև Արցախում վճռորոշ դերակատարում ստանձնած նույն ընկեր Տեր-Խաչատուրյանն էր ընդամենը ամիսներ առաջ Երևանում հայտարարում, թե «Դաշնակցության օրակարգում Փաշինյանի գլխավորած իշխանության հեռացումն է»։

ՎԱՐԿԱՆԻՇ

   618 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ