...

Անկեղծ և անուղղելի Դաշնակցությունը

Անկեղծ և անուղղելի Դաշնակցությունը

«Իշխանափոխությունը լավագույն շանսերից մեկը կարող է լինել»,- «Ժողովուրդ» թերթի հետ հարցազրույցում հայտարարել է Արցախի ՀՅԴ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

«ՉԻ». Ահագին անկեղծացել եք, պարոն դաշնակ, կարող էիք նաև ավելին ասել՝ իշխանափոխությունը մեր կուսակցության համար կարող է լինել լավագույն շանսերից մեկը: Միևնույն է՝ ընտրություններով ո՛չ Հայաստանում և ո՛չ էլ Արցախում 3 տոկոսից ավել չենք կարողանում հավաքել:

Դաշնակցությունը ոչ միայն Հայաստանի, այլ նաև աշխարհի մակարդակով չտեսնված կուսակցություն է: 130 տարի իրապես չի դավաճանում իր արժեքներին և մշտապես հետևում է իր նախանշած ուղուն: Պարզապես ուղին է շատ անհաջող՝ վեր դասել սեփական կուսակցության շահերը պետության և ազգի շահերից: Այս «սկզբունքայնությունը» իրապես չտեսնված է:

Պատերազմի ավարտից հետո այս կուսակցությանը կրկին պետք է արգելել գործունեություն ծավալել: Ի վերջո, թշնամու համազորային բանակի միավորումներին ջախջախելուց հետո որքանո՞վ ճիշտ կլինի հարմարվել նրա դիվերսանտների ներկայությանը:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1061 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ