...

ՀՅԴ-ի համար Արցախն օտար պետություն է

ՀՅԴ-ի համար Արցախն օտար պետություն է

ՀՅԴ-ն Արցախում Հայ դատի գրասենյակ է բացել:

«ՉԻ». Հետաքրքիր է, թե որ մի լուսավոր դաշնակցականի ուղեղում է ծնվել այս գաղափարը: Եվ ինչ պետք է անի լոբբիստական այս կազմակերպությունը: Ում, ինչ և ինչ մեթոդներով պետք է համոզի:

Արցախի իշխանությունների՞ն պետք է համոզի, որ հայամետ քաղաքականություն վարեն: Անիմաստ է. նույն Դաշնակցությունը հայտարարել է, որ նրանք դավաճան են և Հայաստանի դավաճան իշխանության ադեպտն են:

Արցախի ընդդիմությա՞նը: Կրկին անիմաստ է. այդ ընդդիմությունը վաղուց Հայաստանի ընդդիմության ադեպտն է: Իսկ ինչպես հայտնի է՝ Հայաստանի ընդդիմության պես հայամետ ու հայրենասեր չկա:

Մնում է վերջին տարբերակը: Գուցե գրասենյակ են բացել, որ աշխատեն ռուս խաղաղապահների հետ: Նրանց համոզեն, որ պետք չէ Մոսկվայից եկող հրահանգները կատարել, պետք չէ ադրբեջանական բեռներն ուղեկցել և ընդհանրապես լավ աշխատելու դեպքում Մուրադովից կարելի է նոր Թեհլերյան ստանալ:

Հ.Գ. Մինչև այս գրասենյակի բացումը Հայ դատի գրասենյակներ բացվում էին օտարերկրյա պետություններում, հիմա Դաշնակցությունը Արցախը համարո՞ւմ է օտար. թերևս՝ այո:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   736 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ