...

Ոչ մի թիզ ավտո

Ոչ մի թիզ ավտո

Հատուկջոկատայինները կոտրել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը: «Առանց դատարանի որոշման փորձում են Արցախի հանրապետության ներկայացուցչության մոտից առգրավել մեքենան»,- ասել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանի փաստաբանը:

«ՉԻ». Չէ, հանգիստ եղեք, դրանք Ադրբեջանի հատուկջոկատայիններ չեն եղել: Ճշտել ենք, հարյուր տոկոսանոց ինֆո է, որ հայկական հատուկջոկատայիններ են եղել:

Հիմա ժամանակները փոխվել են: Էն ժամանակ «Արցախը Հայաստան է ու վերջ» և «Ոչ մի թիզ թշնամուն» գոռացողը այժմ գոռում է «Արցախը վերջ» և «Ոչ մի թիզ Արցախ»: 

Ընկել են ավտոյի հետևից: Դա էլ առգրավեն, ու Արցախի էջը փակված է: Ալիևն էլ կարող է հանգիստ քնել: Փաշինյանն էլ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   477 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ