...

Իրենցը ֆեյք կապիտուլյացիա է

Իրենցը ֆեյք կապիտուլյացիա է

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրել է. «Անգամ 2020 թվականի պատերազմից հետո մինչ բռնի տեղահանումը ԼՂ իշխանության ներկայացուցիչներից և ոչ ոք չի կարողացել միջազգային հարթակներում գոնե ներկայացնի ԼՂ հայերի իրավունքները։ Իսկ կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելուց հետո դրա մասին խոսելն անգամ ավելորդ է»։

«ՉԻ». Ուշադրություն դարձրեք, որ վարչապետի պաշտոնյան կապիտուլյացիայից է խոսում: Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին որոշումը կապիտուլյացիոն փաստաթուղթ է համարում: 

Այսինքն, մինչև այդ ամեն ինչ նորմալ էր: Չէր եղել 2020-ի նոյեմբերի 9-ը, որի հետևանքով կորցրել ենք բազմաթիվ տարածքներ, ունեցել հազարավոր զոհեր, չէր եղել ամիսներ տևած Արցախի բլոկադան, Ադրբեջանի ռազմական գործողությունները հաշիվ չէին: 

Այ, մենակ պատին գամված Շահրամանյանի որոշումն էր կապիտուլյացիան: Իշխանությունները կապիտուլյացիայից են խոսում: 

Բայց որ մեկն իրենց կապիտուլյանտ անվանի այն ամենի համար, ինչ արել են վերջին տարիներին, հերսոտում են, թքում, կծում, իսկ վերջին շրջանում էլ արդեն քրեական գործեր հարուցում:  

ՎԱՐԿԱՆԻՇ

   472 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ