...

Վիրտուալ կորուստ

Վիրտուալ կորուստ

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հանդիպել է այն պետական մարմինների ղեկավարների հետ, որոնք շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով: Անդրադառնալով վերջին շրջանում լայն քննարկում ստացած նախագահի՝ սեպտեմբերի 26-ի հրամանագրին՝ Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները:

«ՉԻ». Մի քիչ էլ, ու կարելի է գժանոցում հայտնվել: Սեպտեմբերի 26-ին Սամվել Շահրամանյանը Արցախը լուծարելու հրամանագիր է ստորագրում, հիմա ասում է՝ նման փաստաթուղթ չկա:

Ավելի ճիշտ, ասում է, թե Արցախի պետական ինստիտուտները լուծարելու փաստաթուղթ չկա: Այսինքն՝ Արցախը չի լինելու, բայց լինելու են նախագահը, պատգամավորները, նախագահի խորհրդականները:

Ու այդ խորհրդականներից մեկը՝ Վլադիմիր Գրիգորյանը, հայտարարել է, թե Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի: «Ազատության» հետ զրույցում: 

Գոնե ասեին, որ Արցախի նախագահն իր հրամանագիրը չեղարկել է: Թե չէ այսպես ստացվում է, որ փաստաթուղթ է կորել: Երևի Երևան գալու ճամփին: Գտնողին պետք է խնդրել, որ պինդ պահի, ոչ մեկին ցույց չտա: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   415 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ