Քաղաքագետ Մհեր Հակոբյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Շուշին անվանել է Շուշա, գրել է.
«Ուղղակի մի փոքրիկ տարբերություն ֆիքսենք՝ Քոչարյանը Շուշիի համար մարտնչած, այն ազատագրած և պահած անձնավորություն է, իսկ...
...իսկ Շուշին կորցրած կապիտուլյանտի թիմից «Շուշա» ասողները՝ այդ տարաբնույթ բեղլուները, Շուշիի համար ոչինչ չարած և թուրքերի հետ քիրվայություն անել քարոզող անձիք են»:
«ՉԻ». Հասկացանք: Жираф большой, ему видней: Ի՞նչ կա այստեղ չհասկանալու: Շուշիին Շուշա ասելու իրավունք ունեն միայն նրանք, ովքեր մարտնչել են դրա համար: Այսինքն, մենակ՝ Քոչարյանը, քանի որ ինքն է մենակով ազատագրել Շուշին:
Այսինքն՝ Շուշիին Շուշա ասելու, Ղարաբաղը հանձնելու, ծախելու, հետն ինչ ուզել-անելու էքսկլյուզիվ իրավունքները պատկանում են Ռոբերտ Քոչարյանին: Կուզի՝ վաղն էլ Ստեփանակերտը Խանքենդի կանվանի, որովհետև մարտնչել է այնտեղ:
Այո, եթե Քոչարյանն, օրինակ, ասում է Կուշտունիցա, ուրեմն՝ Կուշտունիցա է: Ուրիշ մարդ ասեր, կասեին՝ անգրագետ, տուպոյի մեկն է, բայց Քոչարյանի դեպքում բոլորն էլ պարտավոր են Կուշտունիցա ասել, չնայած որ Քոչարյանը Կուշտունիցան չի ազատագրել:
Ավելին, վաղը Քոչարյանը կարող է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ԼՂԻՄ-ը նրա անքակտելի մաս համարել, որովհետև ինքն է մենակով ազատագրել Ղարաբաղը, դրա իրավունքը վաստակել է: Իմիջիայլոց, հենց դա էլ անելու է, եթե իշխանության գա, ու այս քաղաքագետները, մտավորական կոչեցյալները ծափ են տալու, ասելու են. ճիշտ է անում, ինքը Արցախ ազատագրած ու պահած հերոս է: Այ, եթե դա Նիկոլն անի, կամ՝ Գագիկ Ծառուկյանը....օօօ՜, դա ամենավերջին դավաճանությունը կլինի, նման բան անողը թուրք է կամ թուրքի հետ քիրվայություն անող: