...

Էլի 2000-ականներից է սկսվել

Էլի 2000-ականներից է սկսվել

Քաղաքագետ Մհեր Հակոբյանը 1in.am-ի հետ հարցազրույցում անդրադարձել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որը նախատեսում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայության առաջին 6 ամիսը լրանալուց հետո կառավարության սահմանված կարգով պայմանագրային զինծառայության անցնելու հնարավորություն՝ ծառայության ժամկետը սահմանելով 5 տարի: Փորձագետն ասել է. «Այդ քայլերն արդյունք են տալու ժամանակի ընթացքում: Երբ Վազգեն Սարգսյանը 1996-ին ռազմական ակադեմիան ստեղծեց, 2000-ականների սկզբին առաջին սպաների խմբերը գնացին, այդ ժամանակ սպայի աշխատավարձը շատ բարձր էր: Դրա արդյունքում ոլորտը լավ զարգացավ, բայց հետագայում, 2000-ականներից սկսած մինչև հիմա անկում է եղել»:

«ՉԻ». Սա կարծես երեկվա թեմայի շարունակությունը լինի, երբ անդրադարձել էինք երգչուհի Արմինե Գրիգորյանի տեսահոլովակի պատմությանն ու թե ինչպես են 2000-ականների սկզբներից Հանրայինի արխիվը ջնջել:

Հիմա փորձագետ Մհեր Հակոբյանը, որին ոչ մի դեպքում չես կարող իշխանամետ համարել, ընդհակառակը, միշտ հանդես է գալիս սուր դիրքորոշումներով, հիշեցնում է, թե ինչպես է Քոչարյանի օրոք՝ 2000-ականներից սկսած, պրոֆեսիոնալ զինվորականների պատրաստման գործընթացը և ռազմական ուսուցման ոլորտը անկում ապրել:

Սրանք պատահական բաներ չեն եղել: Բանակի ստեղծման այն ամուր հիմքերը, որոնք դրվել էին 1990-ականների սկզբներին, 2000-ականներից խարխլվել, ջլատվել են: Ավելին, այդ բանակի հիմքերը դրած գործիչների մի մասը սպանվել է, մի մասը՝ հալածվել, վարկաբեկվել:

Եվ այդպես, աստիճանաբար պրոֆեսիոնալ, բանիմաց զինվորականների փոխարեն բանակը սկսեցին համալրել պրոֆեսիոնալ, շուստրի գործարարներ, ֆեոդալներ, փող աշխատողներ: 

Բա սրա մասին էլ պետք է խոսել: Այն մասին, որ Հայաստանի չորս ղեկավարներից ամենաշատը զենք, զինամթերք ու սպառազինություններ ներկրվել են Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, իսկ ամենաքիչը՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք: Սրա մասին Քոչարյանի ինքնակենսագրականում հաստատ ոչ մի բան նշված չէ: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   568 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ