«Պատկերացրեք, այդ շոկը «բայրաքթարներից» չէր, դրանց մենք պատերազմի 4-5 օրն ընտելացել էինք, շոկը դավաճանությունից է առաջացել, սա այն զենքն էր, որին չէինք սպասում՝ մեջից հարվածելով, հատուկ մարդիկ ուղարկելով… այսքանը»:
Մտքի հեղինակը Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, Քոչարյանի և Սարգսյանի մտերիմ Ժաննա Գալստյանն է:
«ՉԻ». Արցախի և Հայաստանի նախկին ու ներկա գեներալիտետը, սպաները և շարքայինները երկու ամիս միաբերան ասում էին, որ թուրքական ԱԹՍ-ները մեծ վնասներ են հասցնում մեր բանակին, բայց տիկինը պնդում է, որ սովորել էին բայրաքթարներին: Գուցե ապաստարանում նստած ինքը սովորել էր, բայց առաջնագծում հնարավոր չէ սովորել Բայրաքթարների հարվածներին:
Բայրաքթարներին պետք էր ոչ թե սովորել, այլ տարիներ շարունակ պատրաստվել դրանց հակազդելուն: Պետք էր մտերիմներ Քոչարյանին ու Սարգսյանին ասել՝ բա՛վ է Հայաստանից հանեք ձեր փողերը, բա՛վ է թալանեք, բա՛վ է գիտությունը զարգացնելու փոխարեն կազինոներ բացել, պետք է ՀՕՊ գնել և պատրաստվել Ադրբեջանի հարձակմանը:
Ինչ վերաբերում է դավաճանությանը: Դավաճանության առաջին ծիծեռնակը տիկնոջ որակումն էր Հայաստանից Արցախ տեղափոխված Հայկ Խանումյանին: Դավաճանություն է Արցախ տեղափոխված հային գյալմա կոչելը: Դրանից ավելի մեծ դավաճանություն չկա: Եվ քանի որ ինքը չպատժվեց, մյուս դավաճաններն ակտիվացան և բանակի թիկունքում հազար ու մի սուտ տարածեցին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: