...

Գյալմա ասողից ավելին պետք չէ ակնկալել

Գյալմա ասողից ավելին պետք չէ ակնկալել

«Փաստորեն մենք քաղաքական առումով կանգնեցինք այն իրադարձության առաջ, որ Խորհրդային Միության բոլոր հանրապետություններին նվիրել են անկախություն, անխտիր բոլորին, նույնիսկ ՀՀ-ին»։

«Ի տարբերություն բոլոր ԽՍՀՄ հանրապետությունների, որոնք անկախություն էին ստացել, բացի Ռուսաստանից, այդ անկախության իրավունքն ամենաշատը վաստակել է Արցախի Հանրապետությունը, որովհետև այդ անկախությունը մեզ սկուտեղի վրա չեն տվել, մենք այն նվաճել ենք արյունով»։

Մեջբերված մտքերն արտահայտել է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, Արցախի հերոս Ժաննա Գալստյանը:

«ՉԻ». Եվ այս մարդիկ փորձում են համոզել, թե ուրիշներն են տարանջատում Հայաստանը և Արցախը: Սրանից լավ տարանջատո՞ւմ: Փաստորեն հայաստանցին անկախությունը նվեր է ստացել, իսկ արցախցին այն նվաճել է:

Ժաննա Գալստյանը երևի տեղյակ չէ, թե 88-ից մինչև 90 թվականը որքան փորձությունների միջով անցան հայաստանցիները մինչև հասան իրենց նպատակին: Երևի բաց է թողել Ոսկեպարում կամ Զվարթնոցում տեղի ունեցած դեպքերը:

Տիկնոջ ուղեղին հասու չէ, որ Հայաստանի և Արցախի անկախությունները օրգանական կապ ունեն: Թեպետ Հայաստանից Արցախ տեղափոխված Հայկ Խանումյանին գյալմա անվանողից ավել բան ակնկալելն ավելորդ է:

Արցախի անկախությունը նվաճվել է անհամեմատ ավելի մեծ արյան գնով, բայց հայաստանցիներն էլ այդ արյան մեջ անհամեմատ ավելի շատ արյուն ունեն ներդրած: Պարզապես օբյեկտիվ պատճառներով, Հայաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Արցախում: Անկախությունը նվեր ստանալու կամ նվաճելու մասին մտավարժանքներ անելուց առաջ լավ կլինի սրա մասին չմոռանա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1579 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ