...

Դե հիմա մարդ է, ասել է

Դե հիմա մարդ է, ասել է

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը թվիթերյան իր էջում գրել է, որ իրեն ուղարկել են մի քանի տեսանյութ, որոնք, ըստ նրա, իբր ցույց են տալիս «ադրբեջանցիների դեմ կատարված ռազմական հանցագործությունները»։ «Նաև դրանք պետք է հետաքննվեն, և եթե իրական են, հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Հակամարտությունը երկու կողմերին էլ խորը վերքեր է թողել, և բուժելու համար անհրաժեշտ է պատասխանատվություն»:

«ՉԻ». Եվրոչինովնիկի այս գրառման հետ կապված մի ուշագրավ պահ կա. դա հայ «արևմտամետների» արձագանքն է: Այսինքն, ճիշտ կլինի ասել՝ այդ արձագանքների բացակայությունը: Լրիվ պապանձվել են:

Առավոտից երեկո խոսում են ՀԱՊԿ-ից շուտ դուրս գալու, Ռուսաստանին այստեղից տշելու, Եվրոպային ու ՆԱՏՕ-ին միանալու մասին, ուկրաինական բանակի անհաջողությունների ու Ռուսաստանի վերահաս կործանման մասին հիացական ստատուսներ են գրում, ամեն օր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգի հայտարարություններն են սրտիկում ու տարածում, իսկ ահա Տոյվո Կլաարի այս գրառման մասին՝ ոչ մի խոսք:

Որ Կլաարի փոխարեն սա գրած լիներ, օրինակ՝ Դմիտրի Մեդվեդևը, հիմա դրել, հողին էին հավասարեցրել, ամենավերջին խոսքերով հայհոյել: 

Մի երկու հոգի կցկտուր, վախվորած գրել էին. դե գիտեք ինչ, բա քաղաքականություն է, շահերի խնդիրներ կան, երկակի ստանդարտներ են, պետք է հետևություններ անել, ճիշտ աշխատել, կարծես Ռուսաստանինը քաղաքականություն չի, երկակի ստանդարտներ չեն ու հետևություններ անելու կարիք չկա: 

Դրա համար ենք ասում. որևէ տարբերություն չկա արևմտամետների ու ռուսամետների միջև. մի մասը Արևմուտքի վարած քաղաքականության փաստաբանն է, մյուս մասը՝ Ռուսաստանի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   688 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ