ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Բաքվում ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Նախ, ես կարծում եմ, որ Լաչինի ճանապարհով փոխադրումների առումով թափանցիկության ապահովման գաղափարը միանգամայն իրավաչափ է։ Ուստի մենք չենք ուզում, որ Լաչինի ճանապարհով տեղափոխեն լարվածությունը մեծացնող բեռներ, և որ այն օգտագործվի ռազմական կամ անօրինական նպատակներով»։
«ՉԻ». Սպասենք, տեսնենք մեր արևմտամոլները, հատկապես Արա Պապյանն ու ավելի հատկապես Տիգրան Խզմալյանը ինչպես են մեկնաբանելու եվրոպացի դիվանագետի այս հայտարարությունը: Ասում է՝ հա, Ադրբեջանը ճիշտ է անում, որ միջանցքը փակում է, որովհետև չի վերահսկում, թե այդ միջանցքով ինչ են տանում, բերում:
Նոյեմբերի 9-ի համաձայնագրում միջանցքը վերահսկելու մասին խոսք անգամ չկա, բայց ԵՄ ներկայացուցիչը համարում է, որ դա էական չէ, կարևորը Ադրբեջանի պահանջն է:
Ընդ որում, օրեր առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հենց Բաքվում, ադրբեջանցի գործընկերոջ հետ մամուլի համատեղ ասուլիսում հայտարարեց, որ, մեջբերում ենք. «Լաչինի միջանցքի աշխատանքը պետք է համապատասխանի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև առաջին համաձայնագրի նորմերին, հսկիչ անցակետի ստեղծում նախատեսված չէ»:
Ու հիմա ի՞նչ է ստացվում. եվրոպական չինովնիկը հայտարարում է, թե անցակետ դնելու պահանջը օրինական է, իսկ ռուս չինովնիկը հայտարարում է, թե նման բան նախատեսված չէ, հետևաբար՝ անօրինական է:
Արևմտամոլներ ջան, մենք մի քիչ շփոթության մեջ ենք, ձեն հանեք, հասկանանք, թե որն է ճիշտը: