...

Սերգո ջան, բան գիտես՝ ասա

Սերգո ջան, բան գիտես՝ ասա

«Հիշում ենք, որ երբ պարոն Փաշինյանը դեռ «իշխանությունից դուրս» քաղաքական գործիչ էր և հայ ժողովրդին «ոտքի էր հանում», որպես իր կարգախոսներից մեկն էր հռչակել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալը», հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, այդ կարգախոսը հռչակել է «Ելք» դաշինքով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու քարոզարշավի ժամանակ՝ որպես թունդ ընդդիմադիր։ Բայց ուշադրություն դարձրեք՝ Լավրովը «2017 թ․ նմուշի» Նիկոլ Փաշինյանի մասին չի ասում «ընդդիմադիր», ասում է «իշխանությունից դուրս»։ Գուցե «Ելք» դաշինքի ձևավորման խոհանոցի կամ «հաճախորդ» բառի ստուգաբանության մասին մեզանից շա՞տ գիտի։

Ամեն դեպքում՝ նրա անհանգստությունը, մեղմ ասած, տարօրինակ է։ Նիկոլ Փաշինյանը նախընտրական փուլում խոստացել է վերջ տալ կոռուպցիային, «բաջանաղապետությանն» ու «պադավատապետությանը», վերադարձնել թալանը, քաղաքացիներին «տուգանքի մատերիալ» չդարձնել և այլն, բայց ընտրվելուց հետո բոլոր դեպքերում ճիշտ հակառակն է արել։ Այնպես որ՝ եթե Նիկոլը խոստացել էր Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից, Ռուսաստանը դա պիտի ընկալեր որպես 100 տոկոսանոց երաշխիք, որ նա երբեք նման բան չի անի։ Եթե մարդը միշտ ինչ-որ բան է ասում ու ճիշտ հակառակն անում, ինչո՞ւ պիտի որևէ հարցում բացառություն անի։

ՎԱՐԿԱՆԻՇ

   553 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ