...

Դեղտրիկյանը չի խմել դեղերը

Դեղտրիկյանը չի խմել դեղերը

«Էն մարդիկ, որոնք սատարել են ու հիմա էլ սատարում են Նիկոլին, թուրքից վերան են». Արա Դեղտրիկյան:

«ՉԻ». Դժվար է ասել, թե հիմա որքան մարդ է սատարում Նիկոլ Փաշինյանին: Բայց հաստատ ավելի շատ, քան Ռոբերտ Քոչարյանին, որի՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար Դեղտրիկյանը լացակումած նամակներ էր գրում ու ստորագրում:

Հետաքրքիր է՝ եթե Դեղտրիկյանի սրտի մարդիկ գան իշխանության, ի՞նչ են անելու հազարավոր «թուրքերի» հետ: Գուցե այդ մարդկանցից վրեժ լուծեն պատերազմում կրած պարտության համար: Եթե Դեղտրիկյանը ճիշտ է, և այդ մարդիկ թուրք են, այնքան էլ նպատակարմար չի լինի նրանց թողնել երկրի թիկունքում, ի՞նչ իմանաս` ինչի են ընդունակ:

Դեղտրիկյանի կինը հանրապետական է՝ նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը: Մի կուսակցության ներկայացուցիչ, որը թալանեց երկիրը, այդ թվում՝ բանակը: Բայց Դեղտրիկյանը երբեք իր բողոքի ձայնը չբարձրացրեց, չասաց` այս ի՞նչ եք անում:

Միաժամանակ չնայած նման հետագիծ ունենալուն՝ ժողովուրդը նրանց երբեք թուրք չանվանեց: Եվ սա մի բանի մասին է վկայում. հեռավոր գյուղից եկած, կրթություն չստացած իքս ցուցարարը շատ ավելի հավասարակշռված է, գիտի խոսքի արժեքը, քան իրեն մտավորական հորջորջող Դեղտրիկյանը:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1632 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ