...

«Դոլյա վառավսկայան» կատարեցի՞ք

«Դոլյա վառավսկայան» կատարեցի՞ք

«Այո, ես էլ եմ մասնակցել, ես դիմավորեցի, իմ մոտ է եղել, իմ նախագահն է, տասը տարի աշխատել եմ, համակիրը լինելուց բացի, ես հարգում եմ իրեն»:

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը «Հրապարակի» հետ զրույցում պատմել է, թե ինչպես է ընդունել Քոչարյանին:

«ՉԻ». Դե հա, առանց ձեզ մի տեսակ ամբողջական չէր լինի սատարողների ցուցակը: Մի կողմից՝ կրիմինալն է ամբողջովին լծված Քոչարյանի համար ձայներ բերելու գործին, մյուս կողմից՝ ինչքան պաշտոնանկ արված ոստիկան կա, դարձել է ակտիվիստ: Այդ երկու համակարգերի միջև համագործակցություն է պետք, սինխրոն աշխատելու ձևեր է պետք գտնել: Իսկ Սարգսյանը լավագույնս կարող է այդ գործառույթն իրականացնել:

Մարդը և՛ օպերատիվ աշխատանքից է հասկանում, և՛ քրեական ենթամշակույթից: Իսկ որքա՜ն ջերմ մթնոլորտում կանցնեն երկու խմբերի մերձեցման երեկոները: Ալիկ Սարգսյանը իր հանրահայտ «Դոլյա վառավսկայա» կատարումով անմոռանալի պահեր կպարգևի երկու խմբերին:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   938 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ