...

Ձուկը հոտումլար քյալլադը

Ձուկը հոտումլար քյալլադը

Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը գրել է. «Սիրելի հայեր, «չաթլախ» բառը հայհոյանք չէ: Այն թուրքերեն «քաֆադան չաթլաք», այսինքն գլուխը ճաքած բառն է, որ նշանակում է խենթ»:

«ՉԻ». Հետո էլ մեր հոգևորականներին անուն են կպցնում: Ասում են՝ տգետ են, հետամնաց, անկիրթ: Ահավասիկ, վառ ապացույց, որ բացի աստվածաբանական գիտելիքներից, մասնավորապես Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը նաև գողաբանական գիտելիքների է տիրապետում, ոնց որ թե մի քիչ էլ՝ թուրքերենի:

Այնպես որ, եթե Կոմիտաս Վարդապետ Հովնանյանի մոտ եք գնում, կարող եք ոչ միայն մեղքերի քավություն խնդրել, այլ նաև տարատեսակ քֆուրների, վիրավորական արտահայտությունների բացատրություն ստանալ: Մանավանդ հիմա քաղաքական դաշտը հեղեղված է նմանատիպ արտահայտություններով, կարելի է նույնիսկ քֆուրների պատարագ մատուցել, բանադրանքի ենթարկել առավել թունդ բառերը, անիծել անկապ ու «բեզատչյոտնիկ» մարդկանց: Լավ, ժամանակին համահունչ են զարգանում մեր հոգևորականները, և դա ուրախալի փաստ է: 

Հ.Գ. Մեկ այլ ստատուսում սույն անձը գրել է. «Ո՞վ կասի, եթե մեկի ծնողները անբարոյական են, հայերեն ինչպես կկոչեն նրանց զավակին»: Թուրքերեն մի լավ խոսք կա. «ձուկը հոտումլար քյալլադը»:

ՎԱՐԿԱՆԻՇ

   971 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ