...

Գոնե անունը Կոմիտաս չլիներ

Գոնե անունը Կոմիտաս չլիներ

Կոմիտաս վարդապետ Հովնանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հին Հայաստանում կային արալեզ շներ, որոնք վերքերը լիզելով, բժշկում էին վիրովոր զինվորներին, հիմա ունենք հետույքալեզ շներ»:

«ՉԻ». Արդեն ուշ է, Տեր հայր: Սա գրել է և միայն 2 օր անց, երբ երկրային և երկնային շանթ ու որոտ է տեղացել գլխին, ստատուսում «հետույքալեզ» բառը փոխել է ավելի բարեհունչ «պնակալեզ» բառով: Դրա համար ենք միշտ զգուշացնում. սկզբից պետք է ուղեղն աշխատեցնել, հետո՝ ստատուս գրել, ոչ թե հակառակը:

Լավ, սրբագրել էր, գոնե նորմալ սրբագրեր, խեղճ զինվորներին որակել է «վիրովոր» ու այդպես էլ թողել է: Բացի հոգևոր հոտից, պետք է նաև մայրենի լեզուն էլ հարգել:

Դուք պատկերացնո՞ւմ եք, որ որևէ հոգևորական Վազգեն Ա-ի կամ Գարեգին Ա-ի օրոք իրեն թույլ տար այսպիսի արտահայտություններ: Բացառված էր: Ու ոչ այն պատճառով, որ դրա համար կարող էին կարգալույծ լինել կամ ինչ-որ կարգապահական պատժի ենթարկել: 

Ոչ, պարզապես որևէ հոգևորականի մտքով նման բան չէր անցնի: Որովհետև ունեինք այնպիսի հոգևոր առաջնորդներ, որոնք իրենց վարք ու բարքով, կացուձևով, խոսքով, աղոթքով հարգանքի ու ակնածանքի վերաբերմունք էին ձևավորում Մայր Աթոռի հանդեպ: Վազգեն Ա-ն ու Գարեգին Ա.-ն իրենց գործունեությամբ օրինակ էին ծառայում մնացած հոգևորականների համար: Բարեպաշտության, էթիկայի այնպիսի բարձր նշաձող էին գծել, որ ոչ ոք չէր համարձակվում այդ նշաձողից ցածրանալ:

Դե, շատ չտարածվենք, հասկանում եք, թե ինչ ենք ակնարկում: 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2146 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ