...

Դուք տրտինգ տվեք ձեր «հախթանակաց երիտասարթութունով»

Դուք տրտինգ տվեք ձեր «հախթանակաց երիտասարթութունով»

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրել էր. ««Հախթանակաց երիտասարթութուն» անվանումը կրող «ժառանգորդների» սերունդը ոչ մի կերպ չի կարողանում ներել Հայաստանի ժողովրդին իշխելու իրենց «բնական իրավունքը» խլելու համար։ Հիմա էլ գյուղացին է մեղավոր, որ իրենք իշխանություն են կորցրել։

Ցանկանում էի՞ք այլ արդյունք: Տարիներ շարունակ կրթեիք ձեր գյուղացիներին, զբաղվեիք նրանց ներուժի ավելացմամբ, ոչ թե ձեր «էլիտար» կոշիկները գյուղում չցեխոտելու մասին մտածեիք»:

Մենք այս թեմային ցանկանում էինք անդրադառնալ, որովհետև քոչարյանականները տվին-անցան բոլոր սահմանները: Իրենց պարտության պատճառ են գտել. գյուղացիները: Թե բա՝ անհասկացող խավ է: 

Մի քոչարյանական լրագրող գրել էր. «Երևանը ուրիշ ա, երևանցին ապացուցեց, որ սրտացավ, արիստոկրատ, ազնվական հայ է, բա հո բոմժ, նպաստի հույսով ապրող ու նիկոլ ընտրող գեղացիների նման չեն»:

Ու այսպիսի գրառումները լիքն են:

Հլը մի հատ սրանց նայեք, էլի: Սրանք արդեն որոշել են, որ իրենք, վիձիծե լի, էլիտա են, գյուղում ապրողներն էլ՝ բոմժ ու գեղացի: Սրանց թվում է, որ եթե տրեխները հանել, «Ռոբերտո» կոշիկ են հագնում, Տաշքենդի կարի ֆաբրիկայի սվիտերն էլ փոխել են «Զիլի» կոստյումով, արդեն զարգացած, էլիտար դեմքեր են դարձել: Հայ զըրթ:
Որ ասում են՝ ձուկը գլխից է հոտում, իսկը սրանց մասին է: Դե որ էս «էլիտայի» գլուխը Քոչարյանը լինի, մի մարդ, որ ժամանակին խոստովանում էր, թե կարդալ չի սիրում, որի միակ կարդացած գիրքը «Կաուտսկու նամակագրությունն է Էնգելսի հետ», ու այսօր մուննաթ է գալիս ժողովրդի վրա, որ իր պես էլիտար գիգանտին չեն գնահատում, պարզ է, որ սրա համակիրներն էլ պետք է ավելի ցածր մակարդակ ունենան:

Մատը դրեք Հայաստանի ցանկացած գյուղի վրա, թեկուզ՝ ամենահեռավոր, ձեր «էլիտայի» առաջնորդի հետ գնանք այնտեղ, մի հատ տեսնենք, թե այդ գյուղում քանի մարդ կգտնեք, որ Ավետիք Իսահակյան չի կարդացել, կամ քանի հոգի կասի «Աբու Ալլահ Մահարի»: Քանի՞ մարդ կգտնեք, որ հայերեն գրել-կարդալ չգիտի: 

Սա գիտե՞ք՝ ինչից է. որովհետև Քոչարյանի օրոք 10 տարի գյուղացուն հենց այդպես էլ վերաբերվել են. որպես բոմժի, փողի մեռածի, նպաստի հույսին մնացողի, որպես քվե կորզելու մատերիալի, բայց մենակ ոչ որպես մարդու, պետության քաղաքացու: Հիմա ոնց դուք եք գյուղացուն վերաբերվել, տասը այդքան գյուղացին ձեզ է վերաբերվում: Դուք ձեր գյոռմամիշությունն ու չտեսությունը թողած՝ գյուղացուն ե՞ք անուն կպցնում:

Ադրբեջանն արդեն Եվրո-2020-ի մրցաշար է կպցնում, իսկ Քոչարյանի կազմակերպած ամենահիշարժան մրցաշարը էշերի սպարտակիադան էր: Ձեր պլանկեն սա է: Սրանից ավելիին ունակ չեք: Ձեր «հախթանակաց երիտասարթութունով» կարող եք էլի նման սպարտակիադա անցկացնել, այնտեղ տրտինգ տալ, բայց հայ գյուղացուն բան չասեք: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1876 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ