Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրել է. «Ինչո՞ւ ձեզ համար նորություն է Ժ․ Լիպարիտյանի մոտեցումը Արցախի հարցում․ հանձնենք խաղաղության ու Թուրքիայի հետ հարաբերությունների դիմաց։ Ո՞ւմ թեզերն են դրանք, ո՞ւմ խորհրդականն էր նա։
Իսկ հիմա ո՞վ է խաղաղության դարաշրջան մուրում, ով է թուրքիայի հետ հարաբերություններ մուրում ի հաշիվ ՀՀ-ի ոչնչացման, ո՞ւմ հոգեզավակն է Ն․Փաշինյանը։
Ես կարող էի իր ու նրա տարաբնույթ շփումների հետաքրքիր դրվագներ պատմել, այդ թվում՝ Նախագահի աշխատակազմում իր աշխատելու տարիների դրվագներ, ՀՀ-ում 2008-ից տեղի ունեցած գործընթացների խորքային պատճառների մասով, մարտի մեկի թեմաներով, BP-ից ՀՀ մտած գումարների մասով, հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության մասով և շատ այլ-ների մասով, անգամ ՀՀ նախագահի աշխատակազմ ամենատարբեր մարդկանց գիշերային այցելությունների մասով, բայց ո՞ւմ է դա հետաքրքիր»:
«ՉԻ». Միանգամից ասենք՝ մեզ է հետաքրքրում: Շատ: Հայտարարում է, չէ՞. էս գիտեմ, էն գիտեմ, բայց չեմ հրապարակում, քանի որ ոչ մեկին հետաքրքիր չի: Հետաքրքիր է, մի հատ հրապարակի քո իմացած հետաքրքիր դրվագները:
Այնպես է ասում՝ ամեն ինչ գիտի, որ մեզ մոտ տպավորություն է ստեղծվում, թե այս քաղաքագետը 2008-ից հետո մոտ 10 տարի Ժիրայր Լիպարիտյանի ծոցագրպանում է ապրել: Կամ՝ մի քիչ ավելի ներքև: Նույնիսկ գիշերային այցելություններից է տեղյակ: Մենք նման բաներ իմանայինք, վայրկենապես կհրապարակեինք: Ով ուզում է լինի:
Ահա նաև այսպիսի քռագետներով են 20 տարի խեղդած պահել Հայաստանի քաղաքական միտքը: Միակ բանը, որ այս 20 տարվա ընթացքում կարողացել են հոդաբաշխ արտաբերել, մնացել է նույնը. բա որ մեզ մորթե՞լ են, բա որ մեզ մորթո՞ւմ են, բա որ մեզ մորթե՞ն: