...

Միայն առանց կտտանքների

Միայն առանց կտտանքների

Ավետիք Իշխանյանը կարծիք է հայտնել, թե Ժիրայր Լիպարիտյանը Հայաստան է եկել հատուկ առաքելությամբ՝ որպեսզի նախապատրաստի Սյունիքը հանձնելը, ու Հայաստանում անցանկալի անձ հայտարարվելու փոխարեն ազատորեն քարոզում է հերթական կապիտուլյացիան։

Պրն Իշխանյանը հարյուր տոկոսով իրավացի է, Լիպարիտյանին պետք է ոչ միայն անցանկալի անձ հայտարարել, այլև անհապաղ կալանավորել և ստիպել օրական առնվազն երկու ժամ լսել Վազգեն Մանուկյանի ելույթները (եթե, իհարկե, դա չի հակասում «կտտանքների անթույլատրելիության մասին» Ժնևյան կոնվենցիային)։ Տե՛ղն է նրան։ Հայաստանում հայրենասիրության իսկական բում է՝ իշխանությունները հանուն հայրենիքի մեծ ոգևորությամբ ռուսներին են հայհոյում, ընդդիմադիրները նույնպիսի անթաքույց ցնծությամբ Արևմուտքին են անարգանքի սյունին գամում, բոլորը ձեռքերը շփելով իրենց կազմակերպած ֆլեշմոբների դիտումներն են հաշվում․․․  Ու հանկարծ որտեղից որտեղ հայտնվում է ոմն Լիպարիտյան և, հեռու տնից-տեղից, առաջարկում սթափ գնահատել իրավիճակը։ Մի՞թե կարելի է նման բացառիկ ցինիզմով հարամ անել համընդհանուր իդիլիան, և ի՞նչ է սա, եթե ոչ օրհասական այս պահին ազգային միասնությունը պառակտելու թշնամական փորձ։

ՎԱՐԿԱՆԻՇ

   820 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ