...

Մահացածների վրա ինքնահաստատվողը

Մահացածների վրա ինքնահաստատվողը

Երևի գիտեք՝ նեկրոֆիլը որն է: Դա այն մարդն է, որը որոշակի հակումներ ունի մահացած մարդկանց հանդեպ: 

Մեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ Ավետիք Իշխանյանը նման հակումներ ունի: Վերջերս կյանքից վաղուց հեռացած իրավապաշտպան Միքայել Դանիելյանի մասին էր այնպիսի բաներ գրել՝ նրան վերագրելով հազար ու մի ղալաթներ՝ շատ լավ հասկանալով, որ Միքայել Դանիելյանը չէր կարող իրեն պատասխանել: Նրա կենդանության օրոք լռել է, մարդը մահացել է, նոր լեզուն բացվել է:

Հիմա էլ անցել է Վազգեն Սարգսյանին: Yerkir.am-ում հոդված է գրել. կարդաք, մազերդ բիզ-բիզ կկանգնեն: Ըստ նրա՝ Վազգեն Սարգսյանը համարյա դավաճան է եղել, հող հանձնող, պարտվող: 1990-ականների հաղթանակներն էլ, դե պարզ է, Վազգեն Մանուկյանի շնորհքն էին: Հասկանալի է:

Երկու մեջբերում անենք նրա մտքերից. 

«1994 թվականի մայիսին կնքված հրադադարի պայմանագիրը նույնն էր, ինչ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագիրը։ Բայց ի տարբերություն մեզ՝ որ չհավատացինք մեր հաղթանակին, Ադրբեջանը հրադարարն օգտագործեց ոտքի կանգնելու և ռևանշի հասնելու համար։

Եվ ահա, հրադադարից հետո, արդեն 1995 թվականին Վազգեն Սարգսյանը նորից նշանակվեց պաշտպանության նախարար։ Համաշխարհային պատմությունից ինձ հայտնի չէ նման դեպք, երբ պարտված պաշտպանության նախարարը նորից վերանշանակվի նույն պաշտոնին»։

«Վազգեն Սարգսյանը խորհդանիշն է պարտությունների, հարյուրավոր անմեղ զոհերի, կոռուպցիայի, ընտրակեղծիքների և այլ անօրինականությունների»:

Էս ընդամենը մի տոկոսն է: Այնտեղ ավելի ֆանտաստիկ մտքեր ու «փաստեր» է բերել Վազգեն Սարգսյանի կյանքից: 

Մեկնաբանելու բան էլ չկա: Հիմա էս մարդը մահացածների հանդեպ պաթոլոգիկ հակումներ ունի, դա մեր գծով չի: Լավ դուխով է գրում: Երևի մենակ մահացածների վրա է կարողանում ինքնահաստատվել: 

Մեկդ նրան փոխանցեք, որ վերջերս Բաբկեն Արարքցյանն է մահացել: Այնպես որ, արդեն կարող է նեկրոֆիլիայի շրջանակներում հերթական հոդվածը գրել: Արխային գրի, չվախենաս, հաստատ կյանքից հեռացել է: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   712 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ