Ինքը Հայաստան է գալիս: Հենց «Զվարթնոց» օդանավակայանում իջնում է ինքնաթիռից, երկինքը սևանում է, մռայլ ամպեր են կուտակվում, արեգակը կորչում է, օրը խավարում է:
Մտնում է Երևան, երկնքից դղրդում է Carmina Burana-ի ահասարսուռ ձայնը:
O Fortuna
Velut luna
Ու քաղաքում խուճապ է սկսվում, այստեղ, այնտեղ ճչոցներ են լսվում. «Վա՜յ, Լիպարիտյանն է եկել»: Հոգեխանգարմունքը ուժեղ փոթորիկի հետ խառնված, համակում է քաղաքին:
statu variabilis,
semper crescis
aut decrescis
Ալվարդ Պետրոսյանը մազերն է քաշում, քանի որ Արցախի համար հավաքված օգնությունը առաջին անգամ Արցախ է հասնում:
Ավետիք Իշխանյանն իրեն խորհրդարանի ճաղերով է տալիս, քանի որ Սորոսի գրասենյակը փակվում է մոխիրի հաստ շերտով:
vita detestabilis
nunc obdurat
Իշխան Սաղաթելյանը փախչում է Կարաբեքիր փաշայից, Արա Պապյանը Վիլսոնի քարտեզով ծածկում է 12 միլիոն դոլարը, որ հորդառատ անձրևից չթրջվի, Նարեկ Մանթաշյանի աչքերը կուրանում են երկնքից թափվող ծծումբից:
et tunc curat
ludo mentis aciem,
egestatem,
Աղվան Վարդանյանը ճխլվում է իր վրա ընկնող՝ Քոչարյանի գովազդային վահանակներից, Հայկ Մարտիրոսյանն իրեն գցում է Արաքս գետը:
potestatem
dissolvit ut glaciem.
Ռոբերտ Քոչարյանը Ծաղկաձորում «Կարմիր Բուրանով» սաֆարի անելիս բախվում է «Россия» հյուրանոցի պատին, հյուրանոցի անտենան դադարում է 5G տարածել ու Մարինա Խաչատրյանը գոռում է` 6G:
Sors immanis
et inanis,
rota tu volubilis:
Ռուզաննա Խաչատրյանի բոլոր հագուստները դառնում են միագույն, 7 օր, 7 գիշեր պալատը Բեհեզեբուղի բաժին է դառնում, միայն Գյոթեի գիրքն է Անդրանիկ Թևանյանը կարողանում փրկել ու փոխանցել Զեյնաբ Խանլարովային:
status malus,
vana salus!!!
Վերջում Ալեն Սիմոնյանն աթոռները հավաքում է, որ չվնասվեն:
Արթնանում է Նաիրյան երկրում: