...

Իշխան Սաղաթելյանի երազը

Իշխան Սաղաթելյանի երազը

Ինքը մանկապարտեզում է, թղթի վրա Արցախի դրոշն է ներկում ու քթի տակ երգում. 

Դինգ-դոնգ ձմռան երկնքում,
Դինգ-դոնգ աստղերն են ժպտում
Դինգ-դոնգ, տուր մեզ երազանք
Դինգ-դոնգ-դինգ, ինչ լավն է «Մեղեդին»:

Մեկ էլ կողքից Արա Պապյանը վերցնում է իր թուղթը ու կարմիր ֆլոմաստերով սկսում էնքան խզբզել, մինչև Արցախի դրոշը վերածվում է Հայաստանի դրոշի:

Ինքը լացակումած դիմում է խմբի ղեկավարին. «Ընկել Փաշինյան, ասեք, էս Ալան խելոք մնա, չի թողնում խաղամ... վըըը, վըը՜»:

«Յա, էրեխե՞ք, մի հատ հլը հանգիստ նստեք տեղներդ, հանգիստ նստեղ տեղներդ»,- զայրանում է Նիկոլ Փաշինյանը: - Արա´, ի՞նչ է եղել»:

«Ընկել Փասինյան, բան չեմ արել, Իսխանը ձեռիցս խլել է ֆլոմաստերը, ասում ա՝ մենակ ես պիտի դլոշ նկարեմ: Ինձ էլ վախեցնում ա, թե գիշելը բոբոները դալաններում գալու են, ինձ բռնեն, ուտեն: Գնալու եմ, պապայիս խաբալ տամ»:

«Առ քեզ ֆլոմաստեր, վերցրու, թխկիի ծառ նկարի»:

Այդ պահին ներս է մտնում Ալեն Սիմոնյանը: «Ալենչիկ,- հարցնում է խմբի ղեկավարը,- էդ ի՞նչ ցելոֆանի տոպրակ է ձեռքիդ»:

«Ընկել Փաշինյան, հլը նայեք, ինձ ինչ են նվիրել»,- ասում է Ալեն Սիմոնյանն ու տոպրակից խաղալիք մեքենաները հանում: - «Ինձի թազա ավտոնել են առել: Ալդեն 17 հատ ունեմ, դե ջիջիլ»:

Ինքը նորից լացակումած ձայն է տալիս. «Իիի՜, ես էլ եմ ուզում էդ ավտոյից: Ես ընդամենը 2 ավտո ունեմ, թող մի հատը տա ինձ... վըը, վըը՜»:

«Իշխան, հերիք է տզզաս, քեզ ամեն ամիս արտասահմանից ինչ ասես, որ չեն ուղարկում, էլ խաղալիք զենքեր, էլ պատմական հեքիաթներ, էս վերջին անգամ էլ քեզ կոնստրուկտոր-հյուրանոց էին նվիրել, ի՞նչդ ա պակաս»,- հարցնում է Նիկոլ Փաշինյանը:

Ինքը լացելով գնում է, փորձում է Ալենից ավտոներից մեկը խլել, բայց բոյը չի հասնում, կանգնում է աթոռին, որ խլի, էն էլ դրսում կայծակը խփում է, անձրև է սկսվում, վախեցած ետ է քաշվում: «Էսա անձլևը պլծնի, քեզ տես ինչ եմ անելու»,- սպառնում է Ալենին ու աթոռը վերցնում, նստում է կողքին:

Ալենը լեզու է ցույց տալիս, հետո տոպրակից Բալի մուրաբա է հանում, սկսում չփչփացնելով ուտել: 

«Իիի՜, ես էլ եմ ուզում Բալի մուլաբա»,- հեծկլտում է ինքը: 

«Այ տղա, դու էս ի՞նչ պահանջատեր երեխա դուրս եկար»,- ասում է Նիկոլը: - Կմեծանաս, կգնաս Բալի, ինչքան ուզում ես, մուրաբա կուտես»:

 Այդ պահին ներս են մտնում մի քանի հոգի, սենյակի դուռը փակում ու նստում դռան դեմը: 

«Մի րոպե, էս ի՞նչ եք անում, դուք ո՞վ եք»,- հարցնում է Նիկոլ Փաշինյանը:

«Կողքի շենքից ենք: Քարտեզներով նայեցինք, էս դուռը մեր տարածքի մեջ է ընկնում»,- պատասխանում է անծանոթներից մեկը:

Մինչ Նիկոլը հարևանների հետ բանակցություններ է վարում, ինքը գնում, թաքուն նստում է Ալենի աթոռին ու արագ-արագ սկսում մուրաբան ուտել: 

Արթնանում է պարտքը կատարածի զգացողություններով:

ՎԱՐԿԱՆԻՇ

   20778 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ