...

Խարակիրին էլ չի օգնի

Խարակիրին էլ չի օգնի

«Զանգ» շարժման անդամ Սուրեն Սահակյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է. «Հանդիպել եմ այն մարդկանց հետ, որոնք ասում էին, որ Փաշինյանը դավաճան է։ Հանդիպել ու ասել եմ՝ փաստեր բերեք, որ նա հանձնել է, ոչ թե մենք պատերազմը պարտվել ենք անկազմակերպվածության պատճառով։ Ասել եմ՝ փաստեր տվեք, ես ինքս ինձ հետ հաշտ չեմ, կա՛մ ինձ մի բան կանեմ, կա՛մ Փաշինյանին»:

«ՉԻ». Ախպոր պես, ձեր ցավը տանենք, շատ ենք խնդրում՝ մի ճար արեք, մի հնարով մի տեղից գոնե մի չըրթ, մի կես նախադասությունանոց, օդում պտտվող, թեկուզ տրամվի տակ ընկած փաստ ճարեք, որ Փաշինյանը դավաճան է, տեսնենք՝ Սուրեն Սահակյանն իրեն ինչ կանի: Ուղղակի հետաքրքիր է, մարզական ազարտի մեջ ենք ընկել: Փաշինյանին, պարզ է, ոչ մի բան չի անի, մնում է՝ ինքն իրեն:

Պահ, փաստերով խոսող է դարձել: Էդ փաստե՞ր էին տվել քեզ, որ հայտարարում էիր, թե Լիպարիտյանը 90-ականներից ցանկանում էր, որ Հայաստանը Ադրբեջանին ու Թուրքիային զիջումներ անի: 

Կամ ո՞ր փաստն էին ջեբդ գցել, ըստ որի՝ Տեր-Պետրոսյանը կոչ է արել Նիկոլին պաշտպանել, եթե նա հանձնվելու փաստաթուղթ ստորագրի: 

Հիմա եկել, թե բա փաստեր բերեք, առանց փաստերի բան չեմ կարող անել: Կարող ես, ո՞նց չէ, ինքդ քեզ:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ