...

Էս ի՞նչ խրտնել է խրտնել

Էս ի՞նչ խրտնել է խրտնել

Ի՞նչ եք կարծում, ի՞նչը պետք է հիմա մտահոգի միջին վիճակագրական, նորմալ հայ քաղաքացուն: Կասեք՝ երևի հայ-ադրբեջանական լարվածությունը, Սյունիքը, դեմարկացիայի խնդիրը, հնարավոր նոր բախումները, տարածաշրջանային զարգացումները, կոմունալների թանկացումը:

Իսկ ահա իրեն իրավապաշտպան համարող Ավետիք Իշխանյանին դրանք չեն հետաքրքրում: Ինքը միայն ահավոր մտահոգված է այն փաստից, որ Ժիրայր Լիպարիտյանը Հայաստանում է: Երևի մինչև Լիպարիտյանը չհեռանա Հայաստանից, սա քնողը չի: 

Չտեսնված հոդված է գրել. ո՞նց թե Լիպարիտյանն ասի, թե «մենք դատապարտված էինք պարտության, քանի որ, բոլորս, այսպես կոչված, «ոչմիթիզականներ» էինք և պատրաստ չէինք զիջումների»։ Ու Փաշինյանին էլ համարում է Լիպարիտյանի գաղափարական սանիկ: Կարող է այլևս ամաչում է հիշել, բայց մենք հիշեցնենք, որ Փաշինյանը հենց Ավետիք Իշխանյանի գաղափարական սանիկն է, այն Ավետիք Իշխանյանի, որը «Շուշիի հռչակագիր» էր ստորագրում, ըստ որի՝ ոչ մի թիզ հող չպետք է տանք նույնիսկ փոխզիջումների ձևով: Որ այս ստատուս-քվոն պետք է մնա, սաղ մերն է, ով մի մետր տվեց, նա դավաճան է: Փաշինյանն էլ իր ստորագրած հռչակագրի համաձայն է գործել: Ինչպես Ավետիք Իշխանյանն է պահանջել, այդպես էլ ասել է. ոչ մի փոխզիջում, ոչ մի թիզ, Արցախը Հայաստան է ու վերջ: Շուշիի հռչակագրի պահանջներից մի միլիմետր անգամ չի շեղվել: Իրար ձեռք ձեռքի տված, իրար ջան ասելով, ջան լսելով, Հայաստանն ու Արցախը տարել են դեպի պատերազմ, ժողովրդին աղետի հասցրել, ու այդքանից հետո՝ թե բա Լիպարիտյանն է Փաշինյանի գաղափարական հայրը: Դա դեռ հեչ, մի հատ էլ արդարանում է, թե «ոչմիթիզհողական Հայաստանում հանրության մի փոքր հատվածն էր»: 

Չէ, չանցավ: Այս պատերազմը, նրա բերած արհավիրքները նաև քո խղճին են, Ավետիք Իշխանյան: Բայց ավելի հեշտ է բոլորին մեղադրել, քան թե՝ գոնե մի անգամ պատասխանատվության զգացում ունենալ:

Մեկ էլ, մի բան ասենք, էլի. էս Սորոսի գրասենյակն իսկականից պետք է փակել: Էս ո՞ւմ եք դուք տարիներ շարունակ գրանտներ տվել: Սա՞ է ձեր պահած ու սնած իրավապաշտպանը: Սա ի՞նչ իրավապաշտպան, եթե դատապարտում է Հրանուշ Խառատյանի ներկայությունը Ժիրայր Լիպարիտյանի դասախոսությանը: Ասում է՝ ի՞նչ գործ ունի այնտեղ: Այսինքն, իրավապաշտպան համարվող մարդը հանցանք է համարում Ժիրայր Լիպարիտյանի դասախոսությանը մասնակցելը: Լավ է արել, մասնակցել է: Դու էլ գնա, Ռոբերտ Քոչարյանի դասախոսություններին մասնակցի: Օրենքով արգելված չէ: 37 թիվը չի, չնայած, ձեր ամբողջ էությամբ փորձում եք այդ ժամանակները վերադարձնել:

ՎԱՐԿԱՆԻՇ

   2613 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ