Ոչ անհայտ Մարինե Մանուչարյանը կրկին փայլատակել է. «Զուտ արձանագրենք. կործանարար պատերազմից, կապիտուլյացիայից հետո, երեք տարվա մեջ մոտ 20 հազար թարմ գերեզման ստեղծած Նիկոլին աղուհացով են դիմավորում Արագածոտնի մարզում: Էս ժողովրդի գլխին ինչ էլ գա՝ արդար ա»:
«ՉԻ». Տպավորություն է, որ ոմանք մտածված են նման մտքեր տիրաժավորում: Նպատակը մեկն է՝ ստվերել և արժեզրկել Փաշինյանի իրական ձախողումները, անլրջության մակարդակի հասցնել նրա վերաբերյալ բոլոր իրական քննադատությունները:
Ի՞նչ 20 հազարի մասին է խոսքը, որտեղի՞ց է Մանուչարյանը վերցրել այդ թիվը: Թե՞ նպատակն այլ է. որ Փաշինյանը «կախվի» այս թվերից ու շանս ունենա ճամարտակելու, թե իր նկատմամբ քարոզչական պատերազմ է մղվում:
Իսկ եթե Մանուչարյանը իր նախկին կուսակցության համար քաղաքական հաճախորդությամբ չի զբաղված, ապա ստատուսներ գրելու փոխարեն, ճիշտ կանի կրկին ձեռքը վերցնի թվաբանության դասագիրքը:
20 հազար գերեզման ասելով՝ Մանուչարյանը թերևս նկատի ունի նաև այն մարդկանց մահը, որոնք մահացել են իրենց բնական մահով: Հարց է առաջանում՝ դրախտի խնձո՞րն էլ Նիկոլը կերավ, թե՞ ձեր ներկայիս քաղաքական հայրերի՝ Սերժ Սարգսյանի ու Միքայել Մինասյանի օրոք մարդիկ չէին մահանում: Եթե վերջին տարբերակն է, ապա նրանց շտապ ոչ թե Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի ղեկավար պետք է դարձնել: Թող մարդկությունը փրկվի: