...

Էդիկ Մինասյանը խոսելու տեղ չունի

Էդիկ Մինասյանը խոսելու տեղ չունի

«Չի կարելի պատմությունը հանել պարտադիր առարկաների շարքից: Առարկան չի կարելի հիմքից փոխել: Ուսանողներին մոտենում են և հարցնում՝ ինչո՞ւ քայլեր չեք ձեռնարկում: Ինչպես կարող է ԲՈՒՀ ավարտած մարդը չիմանա իր պատմությունը»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը:

«ՉԻ». Ուսանողների հանդիմանությունն այնքան էլ տեղին չէ: Ինչպես թե Էդիկ Մինասյանը բան չի անում: Նրա դաշնակցական եղբայրը՝ Արծվիկ Մինասյանը, դասադուլի ակտիվ կազմակերպիչներից է: Առավոտից երեկո համացանցում դասադուլի կոչ է անում: Այնպես որ՝ Էդիկ Մինասյանը ձեռքերը ծալած նստած չէ, անգամ հարազատներին է ներգրավել ազգանպաստ գործադուլին: 

Ինչ վերաբերում է կոնկրետ Էդիկ Մինասյանին: Այս անձը հեղինակն է դպրոցական մի շարք դասագրքերի, որտեղ մեր նորագույն պատմությունը ներկայացված է ոչ միայն շատ մակերեսային, այլ նաև՝ կեղծված: Օրինակ, Մարտի մեկի ամբողջ պատասխանատվությունը դրվել է այն ժամանակվա ընդդիմության վրա: Չկա ոչ մի խոսք, թե ինչու է ժողովուրդն ըմբոստացել և պահանջում նախագահական ընտրությունների արդյունքների վերանայում: Մինչդեռ իրականությունն այլ էր, և դա են փաստում նաև ՄԻԵԴ այօրվա որոշումները: 

Այնպես որ՝ գոնե ոչ պրոֆիլային մասնագիտություն ընտրածները թող փրկվեն Էդիկ Մինասյանի կեղծ պատմագիտությունից:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1670 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ