...

Էլ ձևեր մի թափիր

Էլ ձևեր մի թափիր

Սուրենավանի վարչական ղեկավար Անի Վարդազարյանը, որը հրապարակային սպառնացել էր ցույցերին մասնակից արցախցիներին զրկել բոլոր տեսակի օգնություններից, ներողություն է խնդրել իր սկանդալային գրառման համար և գրել. «Ես ներողություն եմ խնդրում իմ արած հայտարարության համար, որով կարծիք է ստեղծվել, թե ես դեմ եմ արցախցուն օգնելուն, սակայն ասածս ենթադրում է հետևյալը.

Ամենքս հիմա պատրաստ ենք միայն ու միայն աջակցելու, սակայն մեր աջակցությանը զուգահեռ՝ ձեր հրապարակում հայտնվելը, խառնվելը ներքին ներքաղաքական գործերին, հարված է մեզ թիկունքից ու թշնամու հարվածին համարժեք»:

«ՉԻ». Էս աղջիկը չնայած ներողություն է խնդրել, բայց 99 տոկոսով համոզված ենք՝ ձևական է արել, վերևից մի քիչ բզբզել են, որովհետև մի բան չի հասկացել. արցախցիների դարդ ու ցավը հիմա ներքաղաքական գործերը չեն, այլ մի անկյուն ճարելը, մի հատ տանիք ունենալը, դրսում, երկնքի տակ չմնալը, օգնություն, աջակցություն ստանալը: 

Մարդիկ մի օրվա մեջ տուն ու ունեցվածք, հարազատներ, ազգականներ են կորցրել, սգի ու վշտի մեջ են, սա էլի ասում է՝ մի խառնվեք: 

Գիտե՞ք, թե սա ինչից է գալիս. երբ կառավարական պոակա-չախոյանա-ֆեյքախառն ռեսուրսներով տարածում են, որ Արցախի իշխանությունները վնաս են հասցնում Հայաստանին, ղարաբաղցի ջարդարարներ են միանում ցույցերին, էս ու էն են անում, այս գյուղապետն էլ դրա ազդեցության տակ որոշում է մի հատ էլ ինքը աչքի ընկնի: Խոսք չկա, աչքի է ընկել: Ընկել է, մնում է տակից դուրս գա: Ֆեյսբուքի իր էջը փակելով՝ բան չի փոխվի:

Հ.Գ. Մեզ շատերն են պատմել, թե ինչպես են վերջին ընտրությունների ժամանակ մտել զոհված զինվորների հարազատների տներ, զգուշացրել, որ կզրկվեն պետական աջակցությունից, նպաստներից, եթե պաշտպանեն ընդդիմությանը: Նոր բան չկա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   620 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ