...

Քո աչքերն էին մեղավոր

Քո աչքերն էին մեղավոր

ՀՀ Քննչական կոմիտեից Aravot.am-ին հայտնել են, որ «արցախցիներին օգնությունից զրկելու» վերաբերյալ Սուրենավանի ղեկավար Անի Վարդազարյանի կոչերի մասով քրեական վարույթ չի նախաձեռնվել՝ հիմքերի բացակայության պատճառով:

«ՉԻ». Ով էլ կասկածեր: Рафик ни в чем не виноват: Մարդուն օգնությունից զրկելու կոչը մարդու հանդեպ բռնություն կիրառելու կոչ է: Լրիվ համապատասխանում է քրեական օրենսգրքի 226.2 հոդվածին: 

Ովքեր մոռացել են, հիշեցնենք, որ այս նույն հոդվածով էին քրգործ հարուցել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեմ, որը մահացավ դատարանի դահլիճում: 

Հոդվածը նույնն է, տարբերությունն էլ այն է, որ մեկը իշխանություն էր, մյուսը՝ ընդդիմություն: 

Մի խոսքով, 226.2 հոդվածում պետք է լրացումներ կատարվեն, որ հասկանանք, թե դա ում է վերաբերում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   758 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ