ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանել է Ներքին Հանդ գյուղի մոտ օրերս տեղի ունեցած միջադեպը և դրա հետ կապված ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները: Վերջինս նշել էր, որ Ռուսաստանը, ի տարբերություն ԵՄ դիտորդական առաքելության, մուտք ունի Ներքին Հանդի սահմանային հատված, բայց այնուամենայնիվ Ռուսաստանը չի կարողացել կանխել միջադեպը:
Ռուս դեսպանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է. «Ռուս սահմանապահներն անմիջական դերակատարություն են ունեցել Ներքին Հանդում էսկալացիա թույլ չտալու գործում»:
«ՉԻ». Էլ մի... Դուք արդեն պիտի հաշտվեք այն իրողության հետ, որ այստեղ ինչ լինի, կամ չլինի, մեղավորը Ռուսաստանն է:
Արցախի հարցը չլուծվեց, մեղավորը ռուսներն են, պատերազմը տանուլ տվեցինք, մեղավորը ռուսներն են, Արցախը կորցրեցինք, էլի դուք եք մեղավոր:
Ներքին Հանդում հստակ չգիտենք՝ ինչ է տեղի ունեցել, բայց հաստատ ռուսներն են մեղավոր: Բա ուրիշ ո՞վ: Շատ հարմար է այսպես:
Ընդունեք ձեր մեղքը, անկախ ամեն ինչից: