...

Էս ազնիվ մարդկանց անուն եք կպցնում

Էս ազնիվ մարդկանց անուն եք կպցնում

«Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանի ընկերությունը խոշոր՝ 834 000 դոլարի պետական պատվերներ է ստացել մեծամասամբ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, որտեղ ավելի վաղ նա եղել է փոխնախարար։ 

Պայմանագրերը նրա ընկերության հետ կնքվել են մեկ անձից ընթացակարգով՝ առանց մրցույթի»,- հայտնում է Սիվիլիթասը:

«ՉԻ». Այ սենց նախանձ ու բամբասկոտ ժողովուրդ ենք: Ամեն տեղ կոռուպցիա ենք տեսնում: Հիմա Ալեն Սիմոնյանի եղբայրը, որը բիրիքով տենդերներ է շահում, ի՞նչ մեղավոր է, որ Ալեն Սիմոնյանի եղբայրն է: 

Կամ Բագրատ Բադալյանի ընկերությունն ի՞նչ մեղավոր է, որ Բագրատ Բադալյանի ընկերությունն է: Պարզ է, չէ՞, որ այդ ընկերությունն առանց Բագրատ Բադալյանի իմացության, մասնակցել է մի նախարարության հայտարարած տենդերի, որտեղ ժամանակին իր շեֆն է աշխատել, ու ազնիվ, առանց մրցույթի շահել տենդերը: Այսքանը չհասկանալու համար պետք է շատ բութ լինել: Որտե՞ղ եք այստեղ կոռուպցիա տեսնում:

Ուրեմն, որ Բագրատ Բադալյանը պաշտոնյա է, նրա ընկերությունը չպիտի՞ հաղթի: Լավ էլի, բա որ նախկինները, բա որ Քոչարյանը...բա որ... բա լա՞վ էր:  
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   529 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ