...

Էս գլուխգործոցներին որտեղի՞ց են պեղել

Էս գլուխգործոցներին որտեղի՞ց են պեղել

Մեղրիի քաղաքապետի պաշտոնակատար, ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Արարատ Թումանյանը՝ մեկնաբանելով «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների մեղադրանքները, որ իրենց հանդեպ Մեղրիում ճնշումներ են գործադրվում, որպեսզի Մեղրիի ՏԻՄ ընտրություններում հաղթած՝ «Հանրապետության» թեկնածուն քաղաքապետ չդառնա, ասել է. «ՔՊ-ի ներկայացուցիչը, գլուխգործոց անձն այստեղ ես եմ՝ Արարատ Թումանյանս»:

«ՉԻ». Քանի որ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչներից մեկը իր ֆեյսբուքյան էջում ՔՊ-ի ներկայացուցչի այս գլուխգործոց-միտքը սքրինշոթի տեսքով էր դրել, դրա համար ստիպված էինք ստուգել Արարատ Թումանյանին վերագրվող խոսքերի իսկությունը:

Ստուգեցինք, գտանք սկզբնաղբյուրը, պարզվեց՝ իսկականից ասել է: Հայտարարել է, որ Մեղրիում գլուխգործոց անձն ինքն է: Մինչև վերջ հույսեր էինք փայփայում, որ էս աստիճանի դեգրադացիա հնարավոր չէ, պարզվեց՝ հնարավոր է: Ավելին ասենք, Սուրիկ Խաչատրյանը՝ Սյունիքի նախկին մարզպետը, իր Լիսկա հալով Համո Սահյան էր արտասանում, երբ խնդրում էին:

Էս գլուխգործոցներին որտեղի՞ց են պեղել: 

Հ.Գ. Իսկ որ ՔՊ-ն Մեղրիում ընկել է «Հանրապետություն» կուսակցության հետևից, դա թող Արամ Զ. Սարգսյանը մտածի: Մենք միայն մի բան կարող ենք ասել. երբ տարիներ առաջ «Կոկորդիլոս» մականունով Դանդին Նոր Կյանքի գյուղապետ ընտրվեց, ՔՊ-ն սա համարեց վերջին 3000 տարվա գլխավոր ձեռքբերումն ու ծանր ապտակ իշխանություններին: Հիմա Մեղրիում ապտակ են ստացել, բայց մարսել չեն կարողանում: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2877 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ