...

Էշն ինչ գիտի՝ նուշն ինչ է

Էշն ինչ գիտի՝ նուշն ինչ է

Ռոբերտ Քոչարյանը՝ իր ելույթում քննադատելով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, համեմատել է վերջինիս և իր ղեկավարման տարիների տնտեսական կյանքը և ասել. «Մոռանում ենք, մի հատ հետադարձ նայենք: Երբ դրսից հյուրեր էին գալիս, մի նորմալ ռեստորան չկար, որ նրանց տանես, պատիվ տաս»։

«ՉԻ». Ոչ մի գյուղացի, վստահեցնում ենք, երբեք որևէ հյուրանոց չի համեմատել «բոնբոներկայի» հետ: Դա արել է Ռոբերտ Քոչարյանը: Որովհետև այս մարդու համար հարստության, գեղեցկության, նորմալ կենսակերպի էտալոնը «բոնբոներկան» է եղել:

Ու այս հոգեբանությամբ, մտածելակերպով էլ երկիր է ղեկավարել: Իր համար պետության զարգացման, բարգավաճման, հարստության էտալոնը եղել է ռեստորանը, որտեղ կարելի էր գնալ, մի կտոր հաց ուտել կամ մեկին պատիվ տալ:  

Այ, այդպես, 10 տարի շարունակ զբաղվել է Երևանի կենտրոնում ու Ծաղկաձորում «բոնբոներկաներ» շարելով, մինչդեռ Ադրբեջանն այդ ընթացքում զարգացման տեմպերով Հայաստանից եռապատիկ-քառապատիկ առաջ ընկավ: Քոչարյանը իր և իր կլանների ռեստորաններում դրսից եկողներին պատիվ էր տալիս, իսկ Ալիևը բանակ էր զինում:

Լրագրող Նարեկ Կիրակոսյանին տեսնող լինի, խնդրեք, թող Քոչարյանին հարցնի. այդ ինչպե՞ս է ստացվել, որ Հայաստանի չորս ղեկավարներից ամենաքիչը իր օրոք է հայկական բանակի համար զենք-զինամթերք ձեռք բերվել: Այնքան հետաքրքիր է, թե ինչ է պատասխանելու: Նույնիսկ Նիկոլը երկու տարում երեք անգամ ավելի շատ զենք է գնել, քան ինքը՝ 10 տարում:
Իսկ եթե Տեր-Պետրոսյանը Քոչարյանի պես մտածեր, ապա այն մեկ միլիարդ դոլարը, որով հայկական երկու բանակների համար զենք էր գնվում, կծախսեր Հայաստանում ամենաքիչը 1000 ընտիր ռեստորան կառուցելու վրա: Բայց այդ ժամանակ էլ պատերազմում կպարտվեինք, Ղարաբաղը կկորցնեինք, հետն էլ Քոչարյանը կկորչեր:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1898 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ