«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Մեսրոպ Մանուկյանը գրել է. «Մեր վարդագույն Երևանը լցրել են օտարազգի մարմնավաճառներով (բոլորը փաստերով եմ ներկայացնում), որոնք «ծառայություններ» են մատուցում և՛ իրենց կողմից վարձակալած տներում, և՛ հյուրանոցներում...
Իմ կողմից հրապարակված կայքում և տելեգրամ ալիքներում ներկայացված են նրանց տարիքը, քաշը, հասակը, իրենց ծառայությունների արժեքը։ Ի դեպ, մեկ ժամի արժեքը տատանվում է 150-250 $ (ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ)»:
«ՉԻ». Հա էլի, իսկականից, խայտառակություն: 150-250 դոլար: Թալա՞ն է, ի՞նչ է: Էս ի՞նչ թվեր են կրակում: Այդ օտարազգի մարմնավաճառները հերիք չէ՝ հայ միջին խավի ներկայացուցիչների համար բարձր գներ են դնում, մի հատ էլ մատուցած ծառայությունների դիմաց ՀԴՄ կտրոն չեն տալիս, ու խփում տեղական արտադրողի գործին:
Բա գան, հասնեն այստեղ, ու չկարողանա՞ս օգտվել նրանց ապրանքից: Պետք է շտապ օրենսդրական փոփոխություններ մտցնել, ծառայությունների մատուցման առավելագույն շեմ սահմանել, որ էլ չկարողանան թպրտալ:
Կամ էլ դրանց պետք է «Վայլդբերիզով» պատվիրել, այ, էդ դեպքում հաստատ էժան կնստի:
Հ.Գ. Իմիջիայլոց, մի գրեք, որ Երևանը վարդագույն է: Հիմա էդ որակումը մի քիչ ուրիշ ձև է ընկալվում: Կարող է, էդ օտարազգի մարմնավաճառները լսում են, որ Երևանը վարդագույն է, դրա համար են գալիս: