...

Գեբելսին էլ հիշեցին, հաջորդը Թամամն է

Գեբելսին էլ հիշեցին, հաջորդը Թամամն է

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով Գրիշա Ամիրխանյանը նշանակվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետ։

«ՉԻ». Կարո՞ղ է նախկիններն արդեն հեղաշրջում են արել, մեզ վրա խաբար չկա: Երեկ կառավարությունը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի որդու թեկնածությունն էր առաջադրել ՀՀ ՍԴ դատավորի պաշտոնի համար, այսօր Գեբելսին են Էրեբունու ոստիկանապետ նշանակում:

Դե, եթե ոստիկանության պաշտոնյայի մականունը Գեբելս լինի, արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ կարգի մարդ է եղել:

Նախ, հիշեցնենք, որ 2016 թվականին ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Գրիշա Ամիրխանյանին հեռացրել էր աշխատանքից, իսկ այն ժամանակ նա Շիրակի մարզի ոստիկանապետն էր: Պատճառը՝ Գեբելսը մասնակցել էր մի պատգամավորի ծննդյան արարողությանը, որին ներկա էին եղել նաև հանցավոր աշխարհի կարկառուն դեմքեր:

Լավ, սա դեռ ոչինչ: Բայց մենք Գրիշա Ամիրխանյանին շատ լավ ենք հիշում: Քոչարյանական ռեժիմի ամենահլու-հնազանդ սպասարկողներից մեկն էր, որն աչքի էր ընկնում իր դաժանությամբ: Ընդդիմության ցույցերը, քաղաքացիների ակցիաները ամենաբիրտ մեթոդներով ճնշողներից մեկն էր: 

Հիշում ենք, թե ինչպես էր ընդդիմությունը բողոքի ակցիա իրականացնում Հայաստանում Եվրամիության դեսպանատան առջև, ու Գրիշա Ամիրխանյանը անձամբ էր հարվածում երիտասարդ ցուցարարներին, էլ չասած, թե ինչպես էր հայհոյում: Հետո հարձակվեց այդ ամենը տեսա-լուսանկարահանող լրագրողների վրա՝ պահանջելով ջնջել ապարատների միջի ինֆորմացիան: Երբ փորձեց լրագրողներից մեկից խլել ֆոտոապարատը, այդ լրագրողը խելոք գտնվեց ու ֆոտոապարատը ճաղերի արանքով նետեց դեսպանատան տարածք: Դրանից Գեբելսը այնպես էր կատաղել, որ յոթհարկանի հայհոյանքներ սկսեց տեղալ: 

Դե, ապրեք, տեմպը չթուլացնեք, բերեք Թամամյան Հովիկին էլ նշանակեք Կենտրոնի ոստիկանապետ, Արթուր Մեհրաբյանին՝ Մալաթիայի, Բաբաքեխյան Կարենին ու «Բազազին» էլ չմոռանաք մի տեղ տեղավորել: 

Ի դեպ, տարիներ առաջ, երբ Գրիշա Ամիրխանյանը Էրեբունու ոստիկանապետն էր, հենց ինքն էր, որ Նիկոլ Փաշինյանին չթողեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել Շանթ Հարությունյանի հետ: Իսկ դուք ասում եք՝ չի կարող պատահել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1605 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ