...

Գեներալն է ասում, մենք չենք ասում

Գեներալն է ասում, մենք չենք ասում

Պաշտոնաթող գեներալ Հայկ Քոթանջյանը իշխանություններին ուղղված նամակ է հրապարակել, որում ասված է.

«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախում պատերազմի սանձազերծումը, որը վերջին մեկ ամսվա ընթացքում հայտարարվող Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից համատեղ պատերազմի ուղղակի սպառնալիքի իրականացումն է, ինչպես նաև ուխտադրուժ թշնամու դեմ պայքարում հայ ժողովրդի բոլոր ուժերի համախմբման և ադրբեջանական ագրեսիայի՝ տարածաշրջանային պատերազմի վերաճման կանխման անհրաժեշտությունը, խնդրում եմ Ձեզ ընդունել որոշում Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների, Ազգային Ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի, և 2008 թ. մարտի մեկի գործով անցնող գեներալների և պաշտոնատար անձանց համաներման վերաբերյալ»:

«ՉԻ». Սկսենք նրանից, որ որպես կանոն, համաներում իրականացվում է դատապարտված անձանց նկատմամբ: Ոչ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ Գագիկ Ծառուկյանը կարծես թե դատապարտված չեն: Նրանց դեմ քրեական գործեր են հարուցված, ընթանում է նախաքննություն կամ դատավարություն: Այսինքն՝ Հայկ Քոթանջյանը կամ սա չգիտի, կամ էլ պարզապես ասում է՝ եկեք այս գործերը կարճենք, փակենք, ինչ եղել, եղել է: 

Դե, եթե այդպես է, եկեք բոլորին համաներենք, ավելի ճիշտ՝ բոլորի քրեական գործերը կարճենք, պրծնենք: Ինչո՞վ է դրամապանակ գողացողը ավելի վատ վերոհիշյալ դեմքերից: 

Բայց մեզ ուրիշ բան զարմացրեց. որ չնայած Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Ծառուկյանի 2008 թ. մարտի մեկի գործով անցնող գեներալների և պաշտոնատար անձանց համաներման վերաբերյալ դատական վճիռներ չկան, Հայկ Քոթանջյանը համարում է, որ նրանք մեղավոր են, հանցանք են կատարել, որովհետև միայն այդ դեպքում կարելի է համաներում հայտարարել: Անմեղ մարդկանց հանդեպ համաներում չի լինում: 

Իսկ ընդհանրապես, 2008 թվականի մարտի 1-ին էլ պատերազմը չէր ավարտվել, բայց դա նախկին իշխանություններին չէր խանգարել, որ Արցախի սահմանները դատարկեին և զորքերը բերեին այստեղ: Սրա մասին Հայկ Քոթանջյանը այն ժամանակ պետք է խոսեր:


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1218 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ