...

Շատ հարմար պահի են հիշել

Շատ հարմար պահի են հիշել

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն պարզել է, որ «մարտի 1-ի» գործով քննչական խմբի քննիչը, ՀՀ նախագահի խորհրդականի և փոխոստիկանապետի դրդմամբ, զինված ուժերի կողմից կրակված մոտ 1000 պարկուճները փոխարինել է ոստիկանության զորքերի կիրառած հրազենից կրակված նույնքան պարկուճներով՝ կոծկելու համար բանակի անմիջական մասնակցությունը 2008 թ․ մարտի 1-2-ի իրադարձություններին։

Փաստորեն մարտի 1-2-ին բանակն առնվազն 1000 փամփուշտ է կրակել։ Իսկ հիշո՞ւմ եք, թե այդ իրադարձությունների ժամանակ ով էր ՀՀ զինված ուժերի գերագույն-գլխավոր հրամանատարը, առանց որի թույլտվության բանակն իրավունք չուներ հրազեն կիրառել։ Ճիշտ է, Ռոբերտ Քոչարյանը։ Իսկ հիշո՞ւմ եք, թե ով էր հայտարարում, որ բանակն այդ իրադարձություններին ընդհանրապես չի մասնակցել, ընդամենը տրանսպորտային միջոցներ է տրամադրել։ Ճիշտ է, դարձյալ Ռոբերտ Քոչարյանը։ Իսկ ինչ եք կարծում, ի՞նչ տեղի կունենա Հակակոռուպցիոն կոմիտեի այս բացահայտումից հետո, եթե, իհարկե, Քոչարյանն իրեն ճիշտ պահի։ Ճիշտ է, Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ամենայն հավանականությամբ ավելի ծավալուն պայմանագրեր կկնքի «Տոյոտա Արմենիա» ընկերության հետ, հակակոռուպցիոն ռազմավարությանը նվիրված սեմինարներն էլ երևի «Կոնգրես» հյուրանոցում կկազմակերպի։ Իսկ մի երկու մանր-մունր քննիչների կարելի է նաև զոհաբերել։

ՎԱՐԿԱՆԻՇ

   829 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ