...

Հանկարծ ձեր տերերին չբացահայտեք

Հանկարծ ձեր տերերին չբացահայտեք

Նախկին առաջին փեսայի և Ռոբերտ Քոչարյանի ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցները հանգստյան օրերին մեծ ոգևորությամբ տարածում էին ArmVoice տելեգրամյան ալիքի հույժ գաղտնի տեղեկատվությունը: Ըստ այդ անհայտ ալիքի՝ Նիկոլ Փաշինյանը անգլիական հետախուզության գործակալ է և հավաքագրված է 2004 թվականից: Բայց ամենահետաքրքիրը 2008 թվականին վերաբերող հատվածն է. «MI6-ի ցուցումով և օժանդակությամբ նա 2008-ի մարտի 1-ին (2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած ժամանակահատվածում) անկարգություններ կազմակերպեց Երևանում»:

«ՉԻ». Այս ինֆոտեռորիստների տրամաբանությունն իսկապես երկաթյա է:

Նիկոլ Փաշինյանը մի քանի հոգով անկարգություն չի կազմակերպել, հարյուր հազարավոր մարդիկ էին դուրս եկել փողոցներ:

Եթե համոզված եք, որ Փաշինյանը գործակալ էր, ապա գործակալ էին նաև Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Քանի որ, եթե նրանք չկեղծեին ընտրությունները, ապա հազարավոր մարդիկ փողոց դուրս չէին գա և հնարավոր չէր լինի իրականացնել Նիկոլի առաջադրանքը:

Ընդհանրապես մի բան ականջներիդ օղ արեք: Մի երկրում, որտեղ ապրում է 3 միլիոն մարդ, հարյուր հազարների փողոց դուրս գալը երբեք չի դիտարկվում որպես անկարգություններ: Այս դեպքում օգտագործում են «հեղափոխություն» և «ընդվզում» տերմինները: Տվյալ պարագայում «անկարգություն» էր ընտրություններ կեղծելը: Մի բան, որ արեցին Քոչարյանը և Սարգսյանը: Եվ եթե Նիկոլը գործակալ է, ապա վերոհիշյալ երկուսը՝ նույնպես, քանի որ աջակցել են նրան տրված առաջադրանքի կատարմանը: Մի խոսքով՝ կողմնորոշվեք, հանկարծ ձեր տերերին չբացահայտեք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1051 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ