...

Գիտենք՝ ումից է հրավեր ստացել

Գիտենք՝ ումից է հրավեր ստացել

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը հեռացել է կուսակցությունից: Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա հայտնել է, որ այլ կուսակցությունից առաջարկ է ստացել, բայց փակագծերը չի բացել: «Առաջիկա ընտրություններին խաղը լինելու է նողկալի»,- ասել է նա:

«ՉԻ». Նարինե Դիլբարյանը կարող է փակագծերը չբացել: Եթե խաղը նողկալի է, ուրեմն՝ հաստատ Յոժի կուսակցությունից է առաջարկը ստացել: 

Այ, եթե ասեր, որ խաղը արյունոտ է լինելու, պարզ կլիներ, որ Քոչարյանից է հրավերը ստացել:

Եթե ասեր՝ ահավոր արյունոտ, ուրեմն՝ ՀՅԴ-ից:

Եթե ասեր՝ շահավետ, ուրեմն՝ ԲՀԿ-ից:

Եթե ասեր՝ մշուշոտ, ուրեմն՝ իշխանություններից:

Եթե ասեր, որ այս ընտրություններում զռռոցի է լինելու, ուրեմն՝ Մգեր Արմենիայից:

Եթե ասեր՝ կուլիսային է լինելու, ուրեմն՝ «Լուսավոր Հայաստանից»:

Դե, իսկ եթե ասեր՝ անկապ խաղ է լինելու, ուրեմն՝ ռամկավարներից:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1313 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ