«Քանի որ իմ ուսանողությունը և Արցախյան պատերազմը անցել է Վազգեն Մանուկյանի գաղափարախոսության և նրա գործունեության ողջ ընթացքում, ես եղել եմ նրա ընտրողը, գիտեմ, թե ինչպես նրա հաղթանակը վերցվեց իր ձեռքից, գիտեմ իր ներդրումը Հայաստանի ինքնիշխան պետության կայացման գործում և Արցախյան նախորդ պատերազմում, որը մենք հաղթանակով էինք ավարտել»,- A1+-ի հետ հարցազրույցում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Նարինե Դիլբարյանը:
«ՉԻ». Մենք էլ ասում ենք՝ որտեղի՞ց է Դիլբարյանը վարակվել մանուկյանական հիվանդության ախտանիշներով:
Փաստորեն, դրանով են պայմանավորված «Ժառանգության» կուսակցության վերջին շրջանի վայրիվերումները: Կուսակցություն, որը նախկինում փորձում էր սպասարկել հանրության մի հատվածի օրակարգը, իսկ հիմա դարձել է հայտնի ուժերի ևս մեկ հենակետը:
Ընդհանրապես հետաքրքիր է՝ ի՞նչ գաղափարախոսություն ունի Վազգեն Մանուկյանը, որ Դիլբարյանն էլ քաղաքականապես դաստիարակվել է դրա հիման վրա: Գնացքից թռչելու ժամանակը կոնկրետ ինստրուկցիա է և ոչ թե գաղափարախոսություն, իսկ համաշխարհային ազգ լինելու թեզը՝ անորակ թամադայի կենաց:
Ինչ վերաբերում է պատերազմի մեջ հաղթանակ ունենալու ավանդին: Իր պես ևս մի քանի տասնյակ գործիչներ կան, որոնք հավասար և ավելի ներդրում են ունեցել հաղթանակի գործում, ու բոլորը գործել են Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարության ներքո:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: