...

Բըլթ-53

Բըլթ-53

ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ասել է. «Այն խնդիրն ու գաղափարները, որ Հայաստանի իշխանությունը որդեգրել է, աշխարհում արդեն հնացած են»:

«ՉԻ». Սա մեզ հայտնի անեկդոտն է հիշեցնում. ցուցահանդեսում նկար է լինում, լրիվ սպիտակ: Այցելուներից մեկը նկարչին հարցնում է, թե ինչպե՞ս է կոչվում այդ նկարը: «Կովերը խոտ են արածում», պատասխանում է նկարիչը:

«Բայց այստեղ խոտ չկա», նկատում է այցելուն: «Անշուշտ, չէ՞ որ կովերն այն արածել են»:

Այցելուն նորից ուշադիր նայելով նկարին, զարմացած հարցնում է. «Բայց այստեղ կովեր էլ չկան»:

«Պարոն,- զայրանում է նկարիչը,- ինչո՞ւ պետք է մի տեղ կովեր լինեն, եթե այնտեղ խոտ չկա»:

Հիմա Վազգեն Մանուկյանը այս իշխանությունների գործունեության մեջ որտե՞ղ է տեսել խնդիրներ և գաղափարներ: Գոյություն չունեցող բաները ո՞նց կարելի է տեսնել: Համարյա կոմպլիմենտ է անում իշխանության հասցեին՝ վերջիններիս չեղած բաներ վերագրելով: Դա նույնն է, թե հոգեբուժարանում Գիտությունների Ակադեմիա փնտրես։

Չնայած, իշխանությունները կարող են հակադարձել, թե խնդիր ու գաղափարներ չունեն, որովհետև դրանք հնանալուց հետո տարել են աղբանոց: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   608 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ